Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի սահմանամերձ համայնքների զարգացման ծրագիր է նախաձեռնում

«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, 2018 թ. հուլիսի 8-ին, Մոսկվայում տեղի կունենա ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված բիզնես-ֆորում: Այդ մասին հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից: «Ֆորումին հրավիրված են մասնակցելու Ռուսաստանում աշխատող, կայացած հայ ինչպես նաև ռուս գործարարներ: Ֆորումի նպատակն է ապահովել հայ գործարարների ակտիվ մասնակցությունը համազգային անվտանգության ապահովման կարևորագույն առաջնահերթություններից մեկի`…