Արա Աբրահամյանը մասնակցել է ՌԴ նախագահի անցկացրած Ազգամիջյան հարցերով խորհրդի նիստին

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ  Յոկշար-Օլայում անցկացված Ազգամիջյան հարցերով խորհրդի նիստին: Այն նվիրված է եղել տեղական մունիցիպալ մակարդակով մինչև 2025թ. Ռուսաստանի ազգային պետական քաղաքականության իրականացմանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը: ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարցերով խորհուրդը ստեղծվել է 2012-ին՝ նպատակ ունենալով կատարելագործել համապատասխան ոլորտներում պետական քաղաքականությունը:…