Միակ մրցանակաբաշխությունը, որ Նկարիչների միությունը իրականացնում է, Արա Աբրահամյանի ջանքերի շնորհիվ է. Կարեն Աղամյան

Հարցազրույց՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ: -Պարո՛ն Աղամյան, կառավարությունն ԱԺ-ին է ներկայացրել իր ծրագիրը, ի՞նչ կարծիքի եք մշակութային քաղաքականության մասին: Դուք ծագրեր ներկայացրե՞լ եք: Ես դեռ չեմ ուսումնասիրել: Ծրագիրը կազմելուց, եթե մեզ տեղյակ պահեին, գուցե ինչ-որ բանով կարողանայինք ուղղորդել, օգնել կամ մեր ցանկությունները հայտնել: Մենք գիտե՞ինք, որ ծրագիր է գրվում, մեզ որևէ մեկը…