Արա Աբրահամյանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ

Օրերս Հայաստանում գտնվող Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ: Խոսքը Աբրահամյանի նոր նախաձեռնության մասին է, որը վերաբերում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին և բուհերի առաջին կուրսերի ուսանողներին:\r\n\r\nՆա առաջարկում է այն մարդկանց, ովքեր ունեն հնարավորություններ և իրենց ոլորտում որոշակի հաջողությունների են հասել, իրենց հովանավորչության տակ վերցնել դպրոցահասակ ու արդեն ուսանող պատանիների…

Արա Աբրահամյանը պարգևատրել է «Մրցանակաբաշխություն-2016» -ի հաղթողներին

2007 թվականից ի վեր բարի ավանդույթ է դարձել Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, գրողների, կոմպոզիտորների, ժուռնալիստների, նկարիչների և կինեմատոգրաֆիստների միությունների հետ համատեղ անցկացվող  լավագույն գիտական և ստեղծագործական  աշխատանքների համահայկական մրցանակաբաշխությունը, որի հիմնական նպատակն է նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու  գործում գիտության, գրականության  և մշակույթի դերի բարձրացմանը,…

Կուզեի, որ երբեք բարեգործական ճաշարաններ չլինեին. Արա Աբրահամյան

«Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանն Արաբկիր համայնքում գործում է 2002 թվականից: Ճաշարանի 15-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև դրա հիմնադիր ու հովանավոր, Ռուսաստանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, հայտնի բարերար Արա Աբրահամյանը:\r\n\r\nԵրգ, պար, տոնական միջոցառում. այդ ամենը կազմակերպվել էր ճաշարանի շահառուների համար, ովքեր մեծ ուրախությամբ և երախտագիտությամբ են ընդունում այդ օգնությունը:\r\n\r\nՄանրամասները`  տեսանյութում:\r\n\r\nhttps://www.youtube.com/watch?v=M1J44TKIulk