ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Խորը ցավով տեղեկացա Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Հույսը, որ նա, արհամարելով ոճրագործությունը, կապրի և կվառի իր ընտանիքի մարած լույսը, ավաղ չարդարացավ:\r\n\r\nՑավակցում եմ հարազատներին, բարեկամներին և ևս մեկ անգամ շեշտում, որ  հանցագործը պետք է խստագույնս պատժվի:\r\n\r\n \r\n\r\nԱրա Աբրահամյան\r\n\r\nՌուսատանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ ՅՈՒՆԵՍԿՈ-ի  բարի կամքի դեսպան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ,\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը “Հայ ասպետ” կրթադաստիարակչական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էին էլէկտրոնային առցանց ստորագրահավաք “Հայոց Անին վտանգված է. Ահազանգ” Խնդրագրի ներքո:\r\n\r\n2014թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ Խնդրագրի տակ ստորագրել են ավելի քան 10 հազար մարդ աշխարհի 60 երկրներից: Մենք հայտարարում ենք ստորագրահավաքի ավարտը: Ներկայումս նախապատրաստվում է փաստաթղթային փաթեթ, որը ներառելու է Խնդրագիրը…

ԽՆԴՐԱԳԻՐ. ՀԱՅՈՑ ԱՆԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է. ԱՀԱԶԱՆԳ

Համայն աշխարհի հայությանը, բարի կամքի և արդարության կողմնակից բոլոր մարդկանց` միացիր և միացրու\r\n\r\nX դարում հայոց մայրաքաղաք հռչակված Անին մինչ օրս զարմացնում ու հիացնում է իր թեև վիրավոր, բայց անկրկնելի տեսքով՝ պարիսպների հզորությամբ ու եկեղեցիների առատությամբ, մշակութային բարձրարժեք կոթողներով ու հայկականության անհերքելի փաստերով:\r\n\r\nՍակայն այսօր մեծ վտանգ է սպառնում հայոց չքնաղ ոստանի հայկականությանը, քանի որ Թուրքիայի կառավարությունը…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 16-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հրավիրած «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» խորագրով Համաժողովը:\r\n\r\nՀամաժողովին մասնակցում էին մտավորականներ, գիտնականներ, ձեռնարկատերեր, հասարակական կազմակերպությունների անդամներ, ուսանողներ, երիտասարդներ, հասարակության ամենատարբեր խավերի և շերտերի ներկայացուցիչներ:\r\n\r\nՈրպես փորձագետներ հրավիրված էին ՀՀ Նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը, հայտնի տնտեսագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ Թաթուլ Մանասերյանը, Վարդան…

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հրավիրում են Համաժողով «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» խորագրով: Համաժողովին ելույթ կունենա ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրամյանը: Որպես նիստավարներ հրավիրված են հայտնի տնտեսագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ Թաթուլ Մանասերյանը, Վարդան Բոստանջյանը, Արամ Սաֆարյանը: Կծավալվի ակտիվ քննարկում:\r\n\r\nՀրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին ներկա…

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սույն թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի օրը Սիրիայի Դեյր էլ Զոր բնակավայրում իրենց «Իսլամական պետություն» հռչակած զինյալների կողմից իրականացվել է բարբարոսության ու վանդալիզմի աննախադեպ ակտ՝ պայթեցվել է հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին:\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը խստորեն դատապարտում են ազգային ողբերգության խորհրդանիշ հանդիսացող հոգևոր այդ կառույցի հանդեպ գործած ոճիրը: Ցասումով ու վրդովմունքով…

ամաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի ելույթը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հանդիպմանը (27 մայիսի 2014 թ.)

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ\r\nՊարոն Սերժ Սարգսյան,\r\nՎեհափառ Տեր,\r\nԳերհաշնորհ հայրեր,\r\nՏիկնայք և պարոնայք,\r\n\r\nԸնդամենը 10 ամիս է մեզ բաժանում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցից: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011թ. ստեղծված  պետական հանձնաժողովը անցած 3 տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել Ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացների ակտիվացման ուղությամբ:\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը, դեռևս 2011թ. մշակել և պետական…

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արդեն ավելի քան 2.5 տարի է, ինչ միջազգային հանրության աչքի առջև Սիրիայում ընթանում են պատերազմական գործողություններ: Ավերվում են ամբողջական քաղաքներ և գյուղեր:\r\n\r\nԱզգային և կրոնական հիմքի վրա տեղի է ունենում մարդկության դեմ ուղղված հանցագործություն:\r\n\r\nԼրջագույն սպառնալիք է ստեղծվել տեղի քրիստոնյա բնակչության համար, որոնց մեջ զգալի թիվ են կազմում սիրիահայերը:\r\n\r\nՎերջին աղաղակող պատերազմական հարձակումը տեղի ունեցավ Քեսաբ բնակավայրի վրա:…

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Համաշախարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միջազգային միությունը, որպես սփյուռքյան կազմակերպություն, խստորեն դատապարտում է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշումը, որում մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ անարգանք է հասցվել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերին և նրանց ժառանգներին:\r\n\r\nԴատարանն իր որոշման մեջ թույլ է տվել ձևակերպումներ («Ցեղասպանությունը իրավական հասկացության…

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» շարժման հայտարարությունը Երևանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Երևանում զինված խմբի կողմից կատարված հարձակումը չի կարող խոր մտահոգություն չառաջացնել հասարակության լայն շերտերի մեջ: \r\n Մենք ցավով ընդունեցինք ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ողբերգական մահվան լուրը և ցավակցություն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին: Անընդունելի է հայը հայի դեմ երևույթը: \r\n Որքան էլ խմբի անդամները համոզված լինեն իրենց գործողությունների ճշմարտացիության մեջ, զենքի ուժով պարտադրանքն…