Արա Աբրահամյանը առաջիկայում հայտարարություն կանի

Ներկայացնում ենք Եվասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի նախաձեռնող և կազմակերպիչ, Ռուսաստանի հայերի միության նախագահ,\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և «Ազգային միասնություն» հայկական շարժման առաջնորդ Արա Աբրահամյանի հոդվածը:\r\n\r\nՀոկտեմբերի 14-15-ը մեր թիմը կազմակերպեց Եվասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը: Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համաժողովի բոլոր մասնակիցներին և հյուրերին, որոնք սիրով համաձայնեցին գալ Երևան…

Երգը բարեկամության կամուրջ է

Հայաստանի հանրակրթական դպրոցներում անցկացվող \r\n«Երգը բարեկամության կամուրջ է»\r\n\r\nռուսական երգի հանրապետական չորրորդ փառատոնի\r\n\r\nԿ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ\r\n\r\n \r\n\r\n\r\n\r\n \r\n\r\nՍույն կանոնակարգը սահմանում է 2016 թվականին Հայաստանի դպրոցներում անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական չորրորդ  փառատոնի կարգավիճակը, նպատակներն ու  խնդիրները, ընթացակարգը:\r\n\r\n \r\n\r\nՓառատոնի նպատակն է`  Աջակցել ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի մասսայականացմանը Հայաստանում,…

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» շարժման հայտարարությունը Երևանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Երևանում զինված խմբի կողմից կատարված հարձակումը չի կարող խոր մտահոգություն չառաջացնել հասարակության լայն շերտերի մեջ: \r\n Մենք ցավով ընդունեցինք ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ողբերգական մահվան լուրը և ցավակցություն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին: Անընդունելի է հայը հայի դեմ երևույթը: \r\n Որքան էլ խմբի անդամները համոզված լինեն իրենց գործողությունների ճշմարտացիության մեջ, զենքի ուժով պարտադրանքն…

Նպաստել համազգային շահերի շուրջ համայն հայության համախմբմանը` ի շահ 21-րդ դարի մարտահրավերների դիմակայման

Հուլիսի 8-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման ներկայացուցչական հավաքը, որտեղ Արա Աբրահամյանը հանդես եկավ հետևայլ ելույթով՝\r\n\r\nՀարգելի՛ հայրենակիցներ,\r\n\r\nտիկնայք և պարոնայք\r\n\r\nԸնթացիկ հարյուրամյակը նոր մարտահրավերներ է ներկայացնում մեր մոլորակի բնակչությանը: Աշխարհում տեղի ունեցող բուռն տեղաշարժերն ու զարգացումներն արդեն շոշափում են նաև Հայաստանի, Արցախի և համայն հայության շահերը: Դրա վառ վկայությունն է այն փաստը,…

Նամակ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին

Ապրիլի 19-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի ներկայացուցիչները այցելեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ պաշտոնապես հանձնվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, UNESCO-ի Բարի Կամքի դեսպան Արա Աբրահամյանի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների առնչությամբ:\r\n\r\n\r\n\r\n\r\n\r\n

Համաշխարհային հայկական կոնգրեսը բանսարկություններով զբաղված որոշ անձանց հիշեցնում է

Համաշխարհային հայկական կոնգրեսը որոշ անձանց, ովքեր խիստ մտահոգված են Արա Աբրահամյանի գործունեությամբ և բանուգործը թողած, զբաղված են ավելորդ բանսարկություններով, ստիպված է հիշեցնել.\r\n\r\nԱՄՆ Հայոց Արևմտյան թեմը` թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ, հիմնադրել է հումանիտար օգնության հիմնադրամ` Արցախի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով տուժած ընտանիքների համար: Ապրիլի…

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մենք, հայ համանքի լիազոր ներկայացուցիչներս անվերապահ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության համար մեր ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի նպատակներն ու արդյունքները, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ`\r\n\r\nԱրցախյան հիմնահարցի արդարացի կարգավորումը մեծագույն ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության և հայության հետագա ճակատագրի վրա:\r\n\r\nԴրանով է պայմանավորված համայն հայության ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը` միասնական դիրքորոշման ձևավորման, համակարգված քայլերի և գործողությունների իրականացման համար:\r\n\r\nՄենք պատրաստ կլինեինք ապավինել հիմնահարցի`…

ՌՀՄ հայտարարությունը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ

Ռուսաստանի հայերի միությունը խիստ մտահոգություն է հայտնում կապված ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների հետ այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին:\r\n\r\nԻնչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական ուժերը մի շարք ռազմական հանցագործություններ իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ազգաբնակչության և գերիների նկատմամբ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հանդեպ վերջին օրերին ծավալված ռազմական գործողություններն…

Հաղորդագրություն Համաշխարհային հայկական կոնգրեսի

Ի լրումն Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հարցազրույցի, որը վերնագրված է «Ի աջակցություն ԼՂՀ ՊԲ-ի հաշիվ ենք բացում. առաջին ներդրումը՝ 5 միլիոն ռուբլի, փոխանցվել է իմ կողմից» և տեղադրված է armcongress.am կայքում և ֆեյսբուքյան էջում, ստորև ներկայացնում ենք «Յունիստրիմ» բանկում բացված հաշվի համարը:\r\n\r\nԿոչ ենք անում մեր հայրենակիցներին իրենց նպաստն ունենալ…

Արա Աբրահամյանի հայտարարությունը շփման գծի ողջ երկայնքով առկա լարվածության կապակցությամբ

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունը\r\n\r\nԱյսօր մեր ժողովուրդը կանգնած է ևս մեկ փորձության առջև: Ադրբեջանի արկածախնդիր ղեկավարությունը օգտվելով աշխարհաքաղաքական խառնաշփոթ իրավիճակից՝ համոզված լինելով, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կատարելու է հովանավորի իր դերը, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումով բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Խստագույնս դատապարտելով Ադրբեջանի հերթական ագրեսիան…