Հանդիպում դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանի հետ

ՀՀԿ ԵԿԱ-ում տեղի ունեցավ երիտասարդների երկար սպասված հանդիպումը դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանի հետ: Թոխատյանը պատմեց իր ստեղծագործական ուղու, նկարահանված ֆիլմերի, թատերական ներկայացումների, ձեռքբերումների ու նվաճումների մասին: Խոսեցին նաև հին ու նոր Երևանի, հայ երիտասարդների տեղի, դերի և նշանակության մասին:\r\n\r\n\r\n\r\n 

Կոնգրեսի երիտասարդներն այս անգամ հանդիպեցին Արա Գեւորգյանին

«Ես իմ ողջ գիտակցական կյանքում նվիրված եմ եղել իմ գործին` անշահախնդրորեն աշխատելով: Դուք եւս այդպիսին եք: Ես ողջունում եմ ձեզ», երիտասարդներին դիմելով` սկսեց Արա Գեւորգյանը: Կոմպոզիտորը խոսեց իր վերջին մեծածավալ ծրագրից` «Սիրեցեք զմիմեանս» ձայնասկավառակից, որի գաղափարը մարդկությանը խաղաղ ու ստեղծագործ աշխատանքին կոչելն է: «Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, վանք ու դպրոց կառուցող ժողովուրդ ենք,- երիտասարդներին հիշեցրեց…

ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ. «ԵՐԳԸ ԾՆՎՈՒՄ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԾՆՎԵԼ»

Երիտասարդները հանդիպեցին Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ ՌոբերտԱմիրխանյանը:\r\n\r\nՍտեղծագործական միության տան դահլիճում հավաքված երիտասարդների հետ հանդիպումը Ամիրխանյանը սկսեց «Գարնան կաթիլներ» պիեսից, որին հաջորդեց «Դինգ-դոնդ» մյուզիքլից մի հատված: Ներկայացնելով կատարած ստեղծագործությունը` Ամիրխանյանը հիշեց մանկության հուշերն ու խաղերը, որոնք երազների աշխարհ են տանում:\r\n\r\nՌոբերտ Ամիրխանյանն այնուհետեւ ունկնդիր էր:\r\n\r\nԻսկ բեմից հնչում էին կատարումներ ՀՀԿ ԵԿԱ ներկայացուցիչների կատարմամբ:\r\n\r\nՀուզմունքը պարտադրող էր,…

Լորիս Ճգնավորյան. Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կառույցը` Հայաստան-Սփյուռք կամուրջ

\r\n\r\nՄաեստրոյի հետ զրույցն ընթացավ ջերմ եւ շատ հուզիչ մթնոլորտում: Լորիս Ճգնավորյանը պատմեց Հայաստանում ծավալած իր գործունեության, դեպի Գյումրի կատարած ուխտագնացության, Գյումրու մշակութային կենտրոնի կառուցման մասին: Ճգնավորյանը նշեց, թե հայրենիքից հեռու գտնվող հայի համար ինչքան կարեւոր է Հայաստան աշխարհը, եւ կարեւորեց ասոցիացիայի դերը Սփյուռքի եւ Հայաստանի երիտասարդների միջեւ կապեր ստեղծելու, համատեղ աշխատելու ուղղությամբ:\r\n\r\n

Հանդիպում կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ

ՀՀԿ ԵԿԱ Երիտասարդները հանդիպեցին երիտասարդ երգահան, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ: Նրա հեղինակած երգերը սիրված են երիտասարդների կողմից: Հանդիպման ընթացքում Էդգար Գյանջումյանը ներկայացրեց իր անցած ուղին, ստեղծագործական ձեռքբերումներն ու կիսվեց ապագա անելիքների մասին:

Երկու խոսք…

Այսօր հայոց պետականության ամրապնդման, հայ մշակույթի, գիտության և այլ ոլորտներում զգալի ներդրում ունեցող մարդկանց ճանաչելը, նրանց հետ շփվելու հնարավորություն ունենալն ու նրանց օրինակով առաջնորդվելը շատ կարևոր է երիտասարդ հայի համար: Ահա թե ինչու ՀՀԿ ԵԿԱ գործունեության ընթացիկ, պարբերաբար կազմակերպվող աշխատանքային ուղություններից է նաև «Անվանի մարդկանց հետ հանդիպումների շարք» ծրագիրը, որի նպատակն է կազմակերպել տարբեր ոլորտներ…

Հանդիպում ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի (ԵՔԳԱ) հետ սկսում է դիվանագետների և քաղաքական գործիչների հետ հանդիպումների շարքը: Ծրագրի մեկնարկը տրվեց 2013 թվականին:\r\n\r\nԾրագրի շրջանակներում, երիտասարդների հետ առաջինը հանդիպեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ «ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» թեմայի շրջանակներում պրն. Քոչարյանը պատասխանեց երիտասարդների հարցերին, ովքեր, իրենց հերթին, այս…

Հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ

Հերթական հանդիպումը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ էր:\r\n\r\nՀետաքրքիր հանդիպման ժամանակ մասնակիցները ոչ միայն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերն ու ստացան սպառիչ պատասխաններ, այլ նաև հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց տեսակետը տարբեր թեմաների վերաբերյալ, հետաքրքիր քննարկումներ ծավալել։\r\nՀանդիպման ժամանակ անդրադարձ եղավ մի շարք կարևոր թեմաների ոչ միայն ներքին քաղաքական կյանքի, այլ նաև արտաքին…

Հանդիպում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի և Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի (ԵՔԳԱ) անդամների հետ:\r\n\r\nՔրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահը երիտասարդների հետ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին, ներկայացրել առավել կարևոր հարցերի նկատմամբ պետական տարբեր մարմինների մոտեցումները, կիսել իր տեսակետները տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ:\r\n\r\nՀանդիպման…

Հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ

Այսօր Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի անդամները հանդիպել են ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ։ Հանդիպումն իրականացվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի և ԵՔԳԱ-ի հետ համատեղ իրականացվող ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքի համատեքստում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են վերջին տարիների ընթացքում գրանցված արտագաղթի աճը, դրանց դրդապատճառներն ու ակնկալվող…