Որպես համազգային շահ և ազգային առաջնահերթություն

Որպես համազգային շահ  և ազգային առաջնահերթություն է  Միջազգային հանրության և Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության Ճանաչմանն ու դատապարտմանը նպաստելը, որն էլ դարձավ ՀՀԿ ԵԿԱ գործունեության կարևոր ուղություններից մեկը: Այս տարիների ընթացքում, մեր իրականացրած ծրագրերում մենք շեշտադրել և շեշտադրում ենք  այն մոտեցումը,  որ Հայոց Ցեղասպանությունը, դա միայն հայերի ցավը չէ: Դա համամարդկային ողբերգություն է, համամարդկային խնդիր: Ոստի…

Հանդիպում Հայոց Ցեղասպանությունը վերապրած 104 տարեկան Արշալույս տատիկին

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ “Հիշողություն ընդդեմ մոռացության” ծրագրի շրջանակներում Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) սույն թվականի մարտի 12-ին կազմակերպեց այցելություն, որի շրջանակներում ՀՀԿ ԵԿԱ անդամ երիտասարդները, “Փոքր Մհեր” ռազմական կրթահամալիրի սաները և “Երիտասարդ երկրապահ” կազմակերպության ներկայացուցիչները հանդիպեցին Հայոց Ցեղասպանությունը վերապրած 104 տարեկան Արշալույս տատիկին: Վերջինս շնորհակալություն հայտնեց երիտասարդներին ուշադրության համար և…

Ավտոարշավի անցկացում

Վերլուծելով աշխարհի տարբեր հայկական համայնքներում իրականացվող միջոցառումները, ՀՀԿ ԵԿԱ-ն որոշեց ի թիվս աշխատանքի այլ ձեւերի եւ մեթոդների ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են հասարակության ուշադրությունն ավելի արդյունավետ բեւեռել Հայոց ցեղասպանության փաստի վրա, օգնել դրա դատապարտմանը հասնելուն, ուրեմն եւ համախմբել հասարակության ուժերը ապագայում մարդկության կյանքում նման հանցագործությունների կանխման համար:\r\n\r\nՄշակվեց և իրականացվեց  «Հիշողություն ընդդեմ մոռացության» խորագրով հայոց…

«Անմեղ նահատակի հիշատակին» շարժում

Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղությամբ տարվող աշխատանքները նոր իմաստ ձեռք բերեցին,երբ 2010 թվականին, ՀՀԿ ԵԿԱ-ն նախաձեռնեց և մինչ օրս էլ իրականացնում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Անմեղ նահատակի հիշատակին» շարժումը, որը ենթադրում է մինչեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը Հայաստանի ողջ տարածքում, երիտասարդության ուժերով տնկել մեկ ու կես միլիոն ծառ, որը կդառնա ցեղասպանության յուրաքանչյուր զոհի բարոյական հոգեհանգստի…

Հայ ժողովրդի բացառիկ գերակայություն ունեցող խնդիրը

Ներկա իրավիճակում ողջ հայ ժողովրդի բացառիկ գերակայություն ունեցող խնդիրը անկախ Հայաստանի եւ հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումն է: Տնտեսապես, սոցիալապես հզոր Հայաստանն է այն վահանը, որ կարող է պաշտպանել համայն հայությանը ոչ միայն դարի, այլեւ հազարամյակի մարտահրավերներից: Այստեղ շատ անելիքներ ունեն ոչ միայն հայաստանաբնակները, այլեւ համայն Սփյուռքը: Վաղուց արդեն ժամանակն է  պատմական հայրենիքի նկատմամբ զգացմունքային…

«21-րդ դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» խորհրդաժողովի Հռչակագիր

Հռչակագիր \r\n «21-րդ դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» խորհրդաժողովի \r\n Հռչակագիր \r\n Երեւան, հուլիսի 9-11, 2007թ. \r\n«XXI դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» Համահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողովը, որ տեղի ունեցավ Երեւանում 2007թ. հուլիսի 9-11-ը, արձանագրում է, որ նոր հարյուրամյակը նոր մարտահրավերներ է ներկայացնում համաշխարհային քաղաքակրթությանը:\r\n\r\nԱյսօր յուրաքանչյուր մարդու, ազգի եւ պետության, ինչպես երբեւէ, մտահոգում է այն միտքը,…

«Հայտնի լինելը ապահովություն է, մի տեսակ դիմադրության նվազում». Տիգրան Մանսուրյան

«Եթե առաջ 70-ն ինձ համար մեծ թիվ էր, ապա հիմա, երբ 76 տարեկան եմ, արդեն 80-նն է մեծ թիվ դարձել»,- Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցացիայի «Հանդիպումներ անվանի մարդկանց հետ» խորագրով միջոցառումների շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարեց անվանի հայ կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը:\r\n\r\nԻր արվեստի երկրպագուների հետ Եղիշե Չարենցի անվան գրականության և…

Հանդիպում անվանի հայ դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի հետ

Հանդիպումը անվանի հայ դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի հետ տեղի ունեցավ ՀՀԿ ԵԿԱ մարդաշատ դահլիճում: Հանդիպումը, որը տևեց նախատեսվածից շատ ավելի երկար, արդարացրեց ներկա երիտասարդների սպասելիքները: Վարդան Պետրոսյանը պատմեց ոչ միայն իր անցած ստեղծագործական ուղու մասին, այլև խոսեց հայ ընտանիքի, տղամարդու և կնոջ տեղի, դերի, նշանակության, հայ երիտասարդների և շատ ու շատ այլ հետաքրքիր թեմաների…

Հանդիպում անվանի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեթունցյանի հետ

ՀՀԿ ԵԿԱ գրասենյակը հյուրընկալել էր անվանի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեթունցյանին:\r\n\r\nԵրիտասարդները երկար էին սպասում այս հանդիպմանը:\r\n\r\nԱվելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում, Պերճ Զեթունցյանը խոսեց արժանապատիվ հայի տեսակի, հայ ժողովրդի պատմության, մշակութային նվաճումների, հայ գրականության ու պոեզիայի մասին: Երիտասարդներն էլ իրենց հերթին հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու անվանի գրողին և ստանալու անկեղծ…

Հյուրը` Կիմ Բակշին

Նոյեմբերի 14-ին Համաշխարհային հայկական կոնրգրեսի Երիտասարդական միությունը հյուրընկալեց հայտնի գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ Կիմ Բակշիին, որը 1963 թվականից զբաղվում է հայ հնագույն եւ ժամանակակից մշակույթի պատմությամբ եւ ունի Հայաստանին նվիրված բազմաթիվ գրքեր եւ ֆիլմեր: Գրողի խոսքերով` քառասուն տարիների ընթացքում պարբերաբար լինելով Հայաստանում, ամեն անգամ նորովի է բացահայտում հայ ժողովրդին ու նրա մշակութային գանձերը: Նա խոսեց հայի…