Տարածաշրջանային համագործակցություն և զարգացում

Հունիսի 9-ին տեղի ունեցավ ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթի կազմակերպիչների հանդիպումը, որը նախաձեռնել էր «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը:\r\n\r\nՀանդիպմանը մասնակցում էր նաև Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանը:\r\n\r\n-Ասոցիացիան իր գործունեության ընթացում կարևորել է Հայոց պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումն…

«Միասին Լավագույնը լինելու արվեստ»

ՊԳԵԴ-YSSF-ում համոզված են, որ երիտասարդների շրջանում առաջնորդական հմտությունների զարգացմանը միտված տարբեր դասընթացներին մասնակցած ունկնդիրները, որպես կանոն, լինում են հիանալի և բարձր կատարողականությամբ աչքի ընկնող ենթականեր, իսկ նրանց առաջնորդական հակումներն ի հայտ են գալիս թիմի կազմում գործելու և թիմային աշխատանքներում ինքնադրսևորման միջոցով:\r\n\r\nՕրեր առաջ ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյանի և Համաշխարհային Հայկական Կոնգրեսի Երիտասարդական Կազմակերպություն Ասոցիացիայի (ՀՀԿ…

Ես կասեի․ լսի´ր ինքդ քեզ

«Ականջդ բեր ասեմ» ծրագրի հոկտեմբեր ամսվա վերջին հանդիպման հյուրն էր Դավիթ Գևորգյանը, ով Երևանի պետական համալսարանի Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրենն է, ինչպես նաև դասախոս, հոգեթերապևտ և թրեյներ։\r\n\r\nԴավիթ Գևորգյանը նախ ծանոթացավ մասնակիցների հետ, ներկայացրեց ինքն իրեն ապա միանգամից անմիջական մթնոլորտում սկսվեց հարց ու պատասխանը։\r\n\r\nՆախ մասնակիցների կողմից հնչած առաջին հարցերից մեկն այն էր, թե արդյո՞ք դժվար չէ…

Մեկնարկեց ԵԱԴ 5-րդ համաժողովը

Օրերս մեկնարկեց Երիտասարդական ակումբների 5-րդ համաժողովը, որը համախմբել է Հայաստանի մարզերից, Ջավախքից եւ Արցախից ավելի քան 100 կազմակերպություն եւ երիտասարդական ակումբ: Համաժողովին ելույթով հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանը: Վերջինս իր խոսքում կարևորեց ԵԱԴ-ի գործունեությունը՝ կոչ անելով երիտասարդներին առավել ակտիվ լինել, համագործակցել, մշակել և իրականացնել երիտասարդական հետաքրքիր և բովանդակալից ծրագրեր:\r\n\r\nՆշենք…

“Առանց փողկապի” առաջին հանդիպումը

Մայիսի 15-ին Լոֆթ ակումբի նախաձեռնությամբ և Համաշխարհային հայկական կոնգրեսի և կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի աջակցությամբ տեղի ունեցավ “Առանց փողկապի” (ոչ ֆորմալ հանդիպում-քննարկումների) առաջին հանդիպումը։\r\n\r\nՀանդիպմանը մասնակցում էին Արա Աբրահամյանը, Հրանուշ Հակոբյանը, Արամ Սաթյանն ու Ազատ Եղիազարյանը:Երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել հյուրերի և լսեցին առավել քան անկեղծ պատասխանները:

“Երիտասարդությունը և ջավախահայության հիմնախնդիրները” խորագրով համաժողով

Սույն թվականի մարտի 14-ին, “Էլիտ Պլազա” բիզնես կենտրոնում տեղի ունեցավ “Ջավախքի աջակցություն” Հիմնադրամի կողմից կազմակերպված “Երիտասարդությունը և ջավախահայության հիմնախնդիրները” խորագրով համաժողովը, որին հրավիրված էր նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) ներկայացուցիչները: Համաժողովին մասնակցում էին ԲՈՒՀ-երի ՈՒԽ նախագահներ, ջավախահայ երիտասարդներ, հասարակական-երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:\r\n\r\nՀՀԿ ԵԿԱ նախագահ Մարիամ Մարտիրոսյանը խոսելով Հայաստան-Արցախ-Սփյուռք-Ջավախք փոխգործակցության մասին նշեց, որ…

Հանդիպում սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների հետ

Օրերս տեղի ունեցավ հանդիպում «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացի մասնակիցների հետ, որի ընթացքում ՀՀԿ ԵԿԱ նախագահ Մարիամ Մարտիրոսյանը  ներկայացրեց Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի կառուցվածքը, գործունեությունն ու իրականացված ծրագրերը Հայաստանում և հատկապես Սփյուռքում: Հանդիպման ընթացքում ՀՀԿ ԵԿԱ փոխնախագահ, ՍՈՒԽ նախագահ Սամվել Մկոյանն էլ մասնակիցներին ներկայացրեց Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը, գործունեությունն ու ապագա…

Այց՝ Պատանի երկրապահ ակումբ

Երիտասարդ Երկրապահ Կամավորական Միության հրավերով Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի անդամ կառույցների երիտասարդները այցելեցին Պատանի երկրապահ ակումբի ամառային ճամբար, ծանոթացան պատանի երկրապահների առօրյային, ռազմական ճամբարի պայմաններին, օրակարգին:

«Ճանաչենք մեր եկեղեցին»

«Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագիր է, որը կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Հասարարական կառույցների հետհարաբերությունների գրասենյակը, Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման գրասենյակի հետ: Նպատակը Հայաստանում երիտասարդական,մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող Հասարակականկազմակերպությունների անդամներին ծանոթացնելն է հայ եկեղեցու պատմական անցյալին և ներկա առաքելությանը: Ապրիլի 3-ին մեկնարկվել էլ ծրագրի երկրոդ փուլը: Մոտ երեք…

ՀՀ Պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) իր գործունեության ընթացում կարևորել է Հայոց Պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղված ծրագրերի մշակումն ու իրագործումը:\r\n\r\nԱհա թե ինչու, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ՀՀ Պետական խորհրդանշանների ամենամյա տոն սահմանելու  նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց ՀՀԿ ԵԿԱ կողմից:\r\n\r\nՊետական խորհրդանշանները յուրաքանչյուր երկրի ուրույն դիմագիծն են, որի միջոցով մենք ՝ մեր պետությունն ու ժողովուրդը, ճանաչելի…