ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-11-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԿՐԵՄԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԻՐ 5-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՎ ՆՇԵՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 15-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ: ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՄԻԱՁԱՅՆ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԱՐԱ ԱԲՐԱՄՅԱՆԸ

Այս տարի լրացել է “Ռուսաստանի հայերի միություն” համառուսաստանյան հասարակական կազմակերպության հիմնադրման 15-ամյակը, որի գործունեությունը հիմնադրման առաջին օրերից ուղղված է ազգամիջյան ներդաշնակ հարաբերությունների ձևավորմանը, բարեկամության և փոխըմբռնման ամրապնդմանը, Ռուսաստանի բազմազգ պետության մեջ խաղաղության և համերաշխության հաստատմանը, երկիր, ուր բնակվում է մոտ 3 միլիոն հայ:\r\n\r\nՀիմնադրման հոբելյանի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայում և դաշնության տարածաշրջաններում անց է կացրել…

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) և Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) ս.թ. հոկտեմբերի 13-16-ը անցկացնում են արդեն բարի ավանդույթ դարձած “Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում և Արցախում”ամենամյա միջոցառումների ծրագիրը:\r\n\r\nԾրագրի նպատակն է Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդումը և զարգացումը՝ ի բարօրություն համայն հայության ու մեր հայրենիքի:\r\n\r\n2015թ. Օրերի ծրագիրը նվիրված է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական…

Մեկնարկեց ԵԱԴ 5-րդ համաժողովը

Օրերս մեկնարկեց Երիտասարդական ակումբների 5-րդ համաժողովը, որը համախմբել է Հայաստանի մարզերից, Ջավախքից եւ Արցախից ավելի քան 100 կազմակերպություն եւ երիտասարդական ակումբ: Համաժողովին ելույթով հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանը: Վերջինս իր խոսքում կարևորեց ԵԱԴ-ի գործունեությունը՝ կոչ անելով երիտասարդներին առավել ակտիվ լինել, համագործակցել, մշակել և իրականացնել երիտասարդական հետաքրքիր և բովանդակալից ծրագրեր:\r\n\r\nՆշենք…

ԾԻՐԱՆԻ ՏՈՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հազարավոր մոսկվացիներ և հյուրեր մասնակցեցին Ռուսաստանի հայերի միության կողմից Մոսկվայի Մուզեոն զբոսայգում կազմակերպած մեծ և շքեղ հանդիսությանը, որը կայացավ կիրակի օրը՝ հուլիսի 5-ին: Հայաստանում անհիշելի ժամանակներից աճեցվող ծիրանը վաղուց դարձել է մեր երկրի խորհրդանիշներից մեկը:\r\n\r\nՀատուկ չվերթով Երևանից Մոսկվա տեղափոխել էին մի քանի տոննա ծիրանի հասունացած պտուղներ, որոնցով հյուրասիրեցին հանդիսության մասնակիցներին:\r\n\r\nԺ.12-ից մինչև ուշ երեկո Մուզեոնը դարձել…

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ «ՀԱՅ ԱՍՊԵՏ»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արդեն քանի տարի է Հայաստանում իր ազգանվեր գործունեությունն է ծավալում «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամը: Հիմնադրամի կազմակերպած նույնանուն մրցույթը իմացաբանական հեռուստախաղ է, որի ընթացքում ՀՀ տարբեր մարզերի, Արցախի, Ջավախքի և Սփյուռքի տարբեր համայնքների  դպրոցների աշակերտներ մրցում են իրենց գիտելիքներով` հայոց լեզվի, գրականության, պատմության,աշխարհագրության, ռազմագիտության, արվեստի տարբեր ճյուղերի մասին հարցերով, դասական երաժշտության, ազգային երգ ու պարի իմացությամբ:\r\n\r\nՀամաշխարհային…