Հայոց պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրագործումը շատ կարևոր է

Հունիսի 9-ին տեղի ունեցավ ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթի կազմակերպիչների հանդիպումը, որը նախաձեռնել էր «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը:\r\n\r\nՀանդիպմանը մասնակցում էր նաև Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանը:\r\n\r\n-Ասոցիացիան իր գործունեության ընթացում կարևորել է Հայոց պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումն…

Հայաստանի հեռանկարը բավական խոստումնալից է

Այսօր Հայաստանի համար շատ կարևոր է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություն ունենալ: Այս մասին, հունիսի 6-ին «Ազգային միասնություն» շարժման Արմավիրի մարզային ժողովի ժամանակ հայտարարել է Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը:\r\n\r\n-Սա այն է, ինչը պակասում է Հայաստանին: Հաշվի առնելով, որ երկրի ֆինանսական կարողությունները բավական սուղ են, ապա անհրաժեշտ է, որ շատ հրապուրիչ դառնա մեր ներդրումային…

Արա Աբրահամյանի շնորհակալական նամակը Բունդեսթագի նախագահին

Հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագը միաձայն հաստատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:\r\n\r\nԱյդ առիթով, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհակալական նամակ է հղել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթին: Նամակում ասվում է՝\r\n\r\nՀարգելի՛ պարոն Լամերթ,\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության անունից թույլ տվեք հայտնել իմ խորին հարգանքը և հաղորդել, որ աշխարհի տարբեր երկրների…

«Ազգային միասնություն» շարժումը Գեղարքունիքում է

Մայիսի 31-ին Գավառ քաղաքում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման Գեղարքունիքի մարզային կառույցի խորհրդի անդրանիկ նիստը՝ մարզային կառույցի գրասենյակում: Հանրապետության տարբեր մարզերում արդեն ձևավորվել են շարժման կառույցներ: Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը հանդիպել է մարզի բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, կարծիքներին, առաջարկներին և ներկայացրել «Ազգային միասնություն» շարժման առաջիկա ծրագրերը:\r\n\r\nԱրամ Սարգսյանը նշել է, որ…

Տարածաշրջանային համագործակցություն և զարգացում

2016թ-ի մայիսի 20-22-ին Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) խորհրդի անդամ Գառնիկ Դավթյանն ու ՀՀԿ ԵԿԱ անդամ Անահիտ Խաչիբաբյանը մասնակցեցին Վրաստանի զարգացման հիմնադրամի երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպած «Տարածքային համագործակցույթուն և զարգացում» խորագրով միջազգային առաջին համագումարին, որը տեղի ունեցավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Համագումարին մասնակցող երկրներն էին՝ Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և…

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂ ՀԱՍԱՎ

Համաշխարհային Հայկական Կոնգրեսի և Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Ա.Աբրահամյանի 100.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական աջակցության մասին տեղեկությունը ՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ հիմնադրված հիմնադրամին , որը ուղղված է Արցախի օգնությանը , անհիմն դատողությունների առիթ դարձավ:\r\n\r\nՍտորև ներկայացնում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակը ուղղված Տեր…

Տավուշեցիները մեծ հույսեր են կապում Արա Աբրահամյանի հետ. կայացել է «Ազգային միասնություն» շարժման Տավուշի մարզային կառույցի ժողովը

-Մենք ողջունում ենք «Ազգային միասնություն» շարժման այս նախաձեռնությունը: Շատ կարևորում ենք և հույս ունենք, որ Արա Աբրահամյանի նախաձեռնած ծրագրի արդյունքում համապատասխան ներդրումներ կարվեն Տավուշի մարզում: Պարոն Աբրահամյանի այս նախաձեռնությունը փրկության պես մի բան կլինի:\r\n\r\nԱյս մասին, մայիսի 11-ին «Ազգային միասնություն» շարժման Տավուշի մարզային կառույցի ժողովի ժամանակ ասել է տավուշեցի Դավիթ Սահակյանը, ով լիահույս է, որ Համաշխարհային…

«Մեզ անհրաժեշտ է դուրս գալ այս փակուղուց». կայացել է «Ազգային միասնություն» շարժման Կոտայքի մարզային կառույցի ժողովը

Ինչպես Շիրակում և Վայոց Ձորում, այս անգամ՝ ապրիլի 30-ին, Կոտայքի մարզում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման կառույցի առաջին նիստը: Շարժման մարզային կառույցի խորհրդի անդամները և Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ ԱրամՍարգսյանը նախ «Ազգային միասնության» Կոտայքի մարզային կառույցի գրասենյակում անցկացված նիստի ժամանակ քննարկել են մարզի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Մարզային կառույցի խորհրդի ներկայացուցիչներն իրենց…

Վայոց ձորի մարզում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման կառույցի նիստը

Ապրիլի 29-ին Վայոց ձորի մարզում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման կառույցի անդրանիկ նիստը: Նշենք, որ հանրապետության տարբեր մարզերում արդեն իսկ ձևավորվել են շարժման խորհուրդները: Ապրիլի 26-ին, Շիրակի մարզում տեղի էր ունեցել «Ազգային միասնություն» շարժման անդրանիկ նիստը: Իսկ այս անգամ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը և կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը հանդիպել Վայոց ձորի…

Շիրակի մարզում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման անդրանիկ նիստը

Ապրիլի 26-ին, Շիրակի մարզում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման անդրանիկ նիստը: Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը և կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը հանդիպում են ունեցել խորհրդի անդամների հետ, ծանոթացել բնակիչների խնդիրներին, կարծիքներին և նրանց կողմից առաջարկված ծրագրերին: «Ազգային միասնության» շարժման կառույցի գրասենյակում նրանք նաև ներկայացրել են շարժման Շիրակի մարզային կառույցի ղեկավար Արմեն Հունանյանին:\r\n\r\nԱյնուհետև…