ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը մասնակցել է ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարցերով խորհրդի նախագահության նիստին

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է ՌԴ նախագահի ազգամիջյան հարցերով խորհրդի նախագահության նիստին: Նիստը նվիրված էր հուլիսի 20-ին Յոքշար Օլեյում Ազգամիջյան հարցերով խորհրդի նիստի ժամանակ  ՌԴ նախագահի տված հանձնարարականների կատարմանը: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել ազգությունների հարցերով Դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովը, նախագահության խորհրդի նախագահի տեղակալ Վալերի Տիշկովը, կոնֆլիկտային իրավիճակների մոնիթորինգի և լուծման…

Վլադիմիր Պուտինն Արա Աբրահամյանին ՌԴ պետական շքանշան է շնորհել

Հրամանագրում մասնավորապես ասվում է.

«Մարդասիրության ոլորտում Ռուսաստանի Դաշնության և արտասահմանյան երկրների միջև համագործակցության ամրապնդման հարցում մեծ ներդրման համար պարգևատրել.

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշանով Արա Արշավիրի Աբրահամյանին՝ Ռուսաստանի հայերի միության նախագահին և ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանին:

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9-%d0%ba%d0%be%d0%bb%d0%bb%d0%b0%d0%b6-2

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն առաջընթաց է գրանցում. Գլեբ Նիկիտին

Երևանում այսօր բացվել է «Armenia Expo 2017» տասնյոթերորդ միջազգային առևտրաարդյունաբերական ֆորումը: Տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող  120 կազմակերպություն «Armenia Expo 2017»-ին են ներկայացրել իրենց արտադրանքը: Ցուցահանդեսի մասնակիցները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից՝ նպատակ ունենալով  ոչ միայն վաճառել իրենց արտադրանքը, այլև կապեր հաստատել տարբեր երկրների գործընկերների հետ: Ֆորումը կգործի երեք օր: Ցուցահանդեսի պաշտոնական  բացման արարողությանը ներկա էին…

Երևանում հանդիպել են հայ և ռուս գործարարները

Անցյալ տարի հոկտեմբերին Երևանում կայացած  Եվրասիական համագործակցության առաջին միջազգային համաժողովից հետո  բավականին  լուրջ  և համակարգված  աշխատանք է տարվել հայ և ռուս գործարար շրջանակների միջև՝ արդյունավետ  գործնական հարաբերություններ  ձևավորելու  և զարգացնելու  նպատակով: Այս ընթացքում համաժողովի կազմակերպիչների ակտիվ միջամտության շնորհիվ հայկական մի քանի տասնյակ ընկերություններ գործընկերներ են գտել  ռուսական շուկայում  և որոշակի համագործակցություն արդեն ձևավորվել է:  Բնականաբար,…

Արա Աբրահամյանը մասնակցել է ՌԴ նախագահի անցկացրած Ազգամիջյան հարցերով խորհրդի նիստին

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ  Յոկշար-Օլայում անցկացված Ազգամիջյան հարցերով խորհրդի նիստին: Այն նվիրված է եղել տեղական մունիցիպալ մակարդակով մինչև 2025թ. Ռուսաստանի ազգային պետական քաղաքականության իրականացմանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը: ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարցերով խորհուրդը ստեղծվել է 2012-ին՝ նպատակ ունենալով կատարելագործել համապատասխան ոլորտներում պետական քաղաքականությունը:…

Արա Աբրահամյանի նախագծերը հավանության են արժանացել

Մոսկվայում, հուլիսի 6-ին տեղի է ունեցել  ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության նիստը, որը նախագահել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Մ. Մոգամեդովը: Իր ներածական խոսքում նա ամփոփել է Խորհրդի 5 տարվա գործունեությունը՝ հիմնադրման օրվանից սկսած և առաջարկել է քննարկել ՌԴ նախագահի մասնակցությամբ խորհրդի հերթական նիստի թեման, որը նախատեսված է անցկացնել հուլիսի 20-ին: Խորհրդի անդամները…

Միակ մրցանակաբաշխությունը, որ Նկարիչների միությունը իրականացնում է, Արա Աբրահամյանի ջանքերի շնորհիվ է. Կարեն Աղամյան

Հարցազրույց՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ: -Պարո՛ն Աղամյան, կառավարությունն ԱԺ-ին է ներկայացրել իր ծրագիրը, ի՞նչ կարծիքի եք մշակութային քաղաքականության մասին: Դուք ծագրեր ներկայացրե՞լ եք: Ես դեռ չեմ ուսումնասիրել: Ծրագիրը կազմելուց, եթե մեզ տեղյակ պահեին, գուցե ինչ-որ բանով կարողանայինք ուղղորդել, օգնել կամ մեր ցանկությունները հայտնել: Մենք գիտե՞ինք, որ ծրագիր է գրվում, մեզ որևէ մեկը…

Արա Աբրահամյանը՝ Բարեկամության դեսպան

Մայիսի 27-29-ը, Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիայի ժողովուրդների Ասամբլեայի առաջին համագումարը, որն իր շուրջն է համախմբել ավելի քան 2500 մասնակցի՝ 60 երկրից: Համագումարին «Բարեկամության դեսպան» պարգևի է արժանացել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Նույն պարգևին են արժանացել նաև «Մշակույթների երկխոսություն-մեկ աշխարհ» միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ Ռուսլան Բայրամովը, Յակուտիայի…

Լիբիական բանտից ազատված նավաստիները ժամանել են Մոսկվա

իբիական բանտից ազատված «Մերլե» բեռնանավի նավապետ Ալեքսեյ Բալուշկինը և ավագ օգնական Նիկոլայ Տիմոֆեևը արդեն ժամանել են Մոսկվա: Արդեն տեղեկացրել էինք, որ ապրիլի 25-ին Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի,  ՌԴ ԱԳ փոխնախարար Մ.Լ. Բոգդանովի,  ՌԴ արևտրի և արդյունաբերության  նախարարի առաջին տեղակալ Գ. Ս. Նիկիտինի,  ռուս-լիբիական  գործարար խորհրդի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ Տրիպոլի…

Արա Աբրահամյանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ

Օրերս Հայաստանում գտնվող Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ: Խոսքը Աբրահամյանի նոր նախաձեռնության մասին է, որը վերաբերում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին և բուհերի առաջին կուրսերի ուսանողներին:\r\n\r\nՆա առաջարկում է այն մարդկանց, ովքեր ունեն հնարավորություններ և իրենց ոլորտում որոշակի հաջողությունների են հասել, իրենց հովանավորչության տակ վերցնել դպրոցահասակ ու արդեն ուսանող պատանիների…