Նպատակները եւ խնդիրները

Ասոցիացիայի նպատակներից ու խնդիրներից են`\r\n \r\n նպաստել ՀՀԿ նպատակների եւ խնդիրների իրականացմանը երիտասարդական կազմակերպությունների ակտիվ մասնակցության ապահովմանը, \r\n կապեր հաստատել եւ համագործակցել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, արտերկրի այլ երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային կառույցների հետ` ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի համատեղ քննարկման եւ լուծման նպատակով, \r\n օժանդակել մարդու իրավունքների, մասնավորապես, հայ երիտասարդների իրավունքների ու շահերի պաշտպանությանը, \r\n…

Կանոնակարգը

1. ԸՆԴԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ\r\n\r\n1.1. Համաշխարհային հայկական կոնգրեսի/ՀՀԿ/ երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (հետագա տեքստում` Ասոցիացիա) ՀՀԿ անդամ երիտասարդական հասարակական կազմակերպություններիՙ շահերի ու նպատակների ընդհանրության եւ կամավորության հիմունքներով կազմավորված միավորում է, որն հանդիսանում է ՀՀԿ կազմակերպական կառուցվածքի գործառնական կառույցներից մեկը եւ իր գործունեությունն իրականացնում է համաձայն Համաշխարհային հայկական կոնգրեսի կանոնադրության եւ սույն կանոնակարգի:\r\n\r\n1.2. Ասոցիացիայի անդամները անկախ ու ինքնավար կազմակերպություններ…