ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրամյանի ելույթը «Ցեղասպանության հետևանքների վերացման և պատասխանատվության խնդիրները» համաժողովին

Հարգարժան տիկին նախարար,\r\n\r\nԳերաշնորհ հայրեր,\r\n\r\nՏիկնայք և պարոնայք,\r\n\r\nՊատիվ ունեմ «Համաշխարհային հայկական կոնգրեսի» և «Ռուսաստանի հայերի միության» անունից ողջունելու Համաժողովի մասնակիցներին:\r\n\r\nԱյս օրերին հայությունը իրեն բնորոշ քաղաքակիրթ կեցվածքով հիշում և ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերին, ի լուր աշխարհի հնչեցնում «Այլևս երբեք» կարգախոսը:\r\n\r\nՑավոք աշխարհն այդպես էլ դասեր չքաղեց այդ ողբերգությունից, ցեղասպանությունը շարունակում է հանդես գալ ագրեսիվ քաղաքականության…

ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում կազմակերպում է Կլոր սեղան-քննարկում «Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմնախնդիրները» թեմայով:\r\n\r\nԿլոր սեղանի նպատակն է քննարկել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության հնարավորությունը և դրան հասնելու գործառնական ուղիները, մասնավորապես, արդի աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում քննարկման դնել միջազգային իրավունքի անվանի մասնագետ պրոֆ. Յու.Բարսեղովի…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ,\r\n\r\nX դարում հայոց մայրաքաղաք հռչակված Անին՝ թեև ավերված, բայց մինչ օրս էլ զարմացնում ու հիացնում է իր անկրկնելի տեսքով. պարիսպների հզորությամբ ու եկե­ղեցիների առատությամբ, մշակութային բարձրարժեք կոթողներով ու հայ­կա­կա­նու­թյան անհերքելի փաստերով:\r\n\r\nՍակայն այսօր մեծ վտանգ է սպառնում հայոց հինավուրց մայրաքաղաքի հայ­կա­կա­նու­թյա­նը. Թուրքիայի կառավարությունը մշակութային կոթողների վերականգնման քողի տակ Անիի եկեղեցիների վերանորոգումը վստահել է թուրք և…

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Խորը ցավով տեղեկացա Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Հույսը, որ նա, արհամարելով ոճրագործությունը, կապրի և կվառի իր ընտանիքի մարած լույսը, ավաղ չարդարացավ:\r\n\r\nՑավակցում եմ հարազատներին, բարեկամներին և ևս մեկ անգամ շեշտում, որ  հանցագործը պետք է խստագույնս պատժվի:\r\n\r\n \r\n\r\nԱրա Աբրահամյան\r\n\r\nՌուսատանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ ՅՈՒՆԵՍԿՈ-ի  բարի կամքի դեսպան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ,\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը “Հայ ասպետ” կրթադաստիարակչական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էին էլէկտրոնային առցանց ստորագրահավաք “Հայոց Անին վտանգված է. Ահազանգ” Խնդրագրի ներքո:\r\n\r\n2014թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ Խնդրագրի տակ ստորագրել են ավելի քան 10 հազար մարդ աշխարհի 60 երկրներից: Մենք հայտարարում ենք ստորագրահավաքի ավարտը: Ներկայումս նախապատրաստվում է փաստաթղթային փաթեթ, որը ներառելու է Խնդրագիրը…

ԽՆԴՐԱԳԻՐ. ՀԱՅՈՑ ԱՆԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է. ԱՀԱԶԱՆԳ

Համայն աշխարհի հայությանը, բարի կամքի և արդարության կողմնակից բոլոր մարդկանց` միացիր և միացրու\r\n\r\nX դարում հայոց մայրաքաղաք հռչակված Անին մինչ օրս զարմացնում ու հիացնում է իր թեև վիրավոր, բայց անկրկնելի տեսքով՝ պարիսպների հզորությամբ ու եկեղեցիների առատությամբ, մշակութային բարձրարժեք կոթողներով ու հայկականության անհերքելի փաստերով:\r\n\r\nՍակայն այսօր մեծ վտանգ է սպառնում հայոց չքնաղ ոստանի հայկականությանը, քանի որ Թուրքիայի կառավարությունը…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 16-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հրավիրած «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» խորագրով Համաժողովը:\r\n\r\nՀամաժողովին մասնակցում էին մտավորականներ, գիտնականներ, ձեռնարկատերեր, հասարակական կազմակերպությունների անդամներ, ուսանողներ, երիտասարդներ, հասարակության ամենատարբեր խավերի և շերտերի ներկայացուցիչներ:\r\n\r\nՈրպես փորձագետներ հրավիրված էին ՀՀ Նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը, հայտնի տնտեսագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ Թաթուլ Մանասերյանը, Վարդան…

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հրավիրում են Համաժողով «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» խորագրով: Համաժողովին ելույթ կունենա ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրամյանը: Որպես նիստավարներ հրավիրված են հայտնի տնտեսագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ Թաթուլ Մանասերյանը, Վարդան Բոստանջյանը, Արամ Սաֆարյանը: Կծավալվի ակտիվ քննարկում:\r\n\r\nՀրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին ներկա…

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սույն թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի օրը Սիրիայի Դեյր էլ Զոր բնակավայրում իրենց «Իսլամական պետություն» հռչակած զինյալների կողմից իրականացվել է բարբարոսության ու վանդալիզմի աննախադեպ ակտ՝ պայթեցվել է հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին:\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը խստորեն դատապարտում են ազգային ողբերգության խորհրդանիշ հանդիսացող հոգևոր այդ կառույցի հանդեպ գործած ոճիրը: Ցասումով ու վրդովմունքով…

ամաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի ելույթը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հանդիպմանը (27 մայիսի 2014 թ.)

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ\r\nՊարոն Սերժ Սարգսյան,\r\nՎեհափառ Տեր,\r\nԳերհաշնորհ հայրեր,\r\nՏիկնայք և պարոնայք,\r\n\r\nԸնդամենը 10 ամիս է մեզ բաժանում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցից: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011թ. ստեղծված  պետական հանձնաժողովը անցած 3 տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել Ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացների ակտիվացման ուղությամբ:\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը, դեռևս 2011թ. մշակել և պետական…