ՌՀՄ հայտարարությունը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ

Ռուսաստանի հայերի միությունը խիստ մտահոգություն է հայտնում կապված ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների հետ այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին:\r\n\r\nԻնչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական ուժերը մի շարք ռազմական հանցագործություններ իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ազգաբնակչության և գերիների նկատմամբ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հանդեպ վերջին օրերին ծավալված ռազմական գործողություններն…

Հաղորդագրություն Համաշխարհային հայկական կոնգրեսի

Ի լրումն Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հարցազրույցի, որը վերնագրված է «Ի աջակցություն ԼՂՀ ՊԲ-ի հաշիվ ենք բացում. առաջին ներդրումը՝ 5 միլիոն ռուբլի, փոխանցվել է իմ կողմից» և տեղադրված է armcongress.am կայքում և ֆեյսբուքյան էջում, ստորև ներկայացնում ենք «Յունիստրիմ» բանկում բացված հաշվի համարը:\r\n\r\nԿոչ ենք անում մեր հայրենակիցներին իրենց նպաստն ունենալ…

Արա Աբրահամյանի հայտարարությունը շփման գծի ողջ երկայնքով առկա լարվածության կապակցությամբ

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունը\r\n\r\nԱյսօր մեր ժողովուրդը կանգնած է ևս մեկ փորձության առջև: Ադրբեջանի արկածախնդիր ղեկավարությունը օգտվելով աշխարհաքաղաքական խառնաշփոթ իրավիճակից՝ համոզված լինելով, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կատարելու է հովանավորի իր դերը, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումով բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Խստագույնս դատապարտելով Ադրբեջանի հերթական ագրեսիան…

«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով մրցույթ

«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար անցկացվող լավագույն գրական ստեղծագործության 10-րդ միջազգային մրցույթի \r\nԿԱՆՈՆԱԿԱՐԳ\r\n\r\n1. Ընդհանուր դրույթներ.\r\n\r\n1.1 Ներկա դրույթներն սահմանում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և դպրոցների բարձր դասարանների աշակերտների շրջանում անցկացվող…

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ, հայտարարում են 2016թ. ստեղծագործական և գիտական աշխատանքների համահայկական հերթական

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսը /ՀՀԿ/, Ռուսաստանի հայերի միությունը /ՌՀՄ/, ՀՀ Սփյուռքի նախարարության /ՀՀՍՆ/ հետ համատեղ հայտարարում են` «Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» նշանաբանով գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների համահայկական հերթական մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխություն-2016»-ը նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին:\r\n\r\nԱյսօր աշխարհում տեղի ունեցող բուռն տեղաշարժերն ու զարգացումները, դրանցից բխող մարտահրավերները շոշափում են նաև համայն հայության, նրա…

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. փետրվարի 9-ին կայացավ «Ազգային միասնություն» շարժման համակարգող խմբի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր Շարժման մարզային գրասենյակների ստեղծման, դրանց գորչծունեությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ այս տարվա հունիսի Երևանում անցկացվելիք Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորումի անցկացման հետ կապված խնդիրներ:\r\n\r\nՀամակարգող խումբը որոշում կայացրեց Շարժման գործունեությունն առավել ընդլայնելու և մարզերի բնակչությանը ավելի նպատակային ու ակտիվ ներգրավելու նպատակով Հայաստանի…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը “Ազգային միասնություն” շարժման շրջանակներում մտադիր են հիմնադրել «Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորում» անվանումը կրող միջազգային կազմակերպություն: Ֆորումի հիմնական նպատակն է Հայաստանի երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցությանը նպաստելը: 2016թ. հունիսի 22-25-ը Ֆորումը Երևանում հրավիրելու է Եվրասիական տնտեսական բիզնես-համաժողով: Միջազգային բիզնես-համաժողովի նպատակն է օտարերկրյա ներդրողների համար գրավիչ առաջարկների ներկայացման հարթակի…

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» շարժման մամլո հաղորդագրությունը

Ս. թ. նոյեմբերի 24–ին Երևանում կայացավ «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից։\r\n\r\nՇարժման նպատակն է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով համապատասխան գործունեության իրականացումը, Հայաստան–Սփյուռք տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը, Արցախի տնտեսական անվտանգությանը միտված ծրագրերի իրագործումը և տարբեր երկրներում ներկայացված հայ գաղթօջախների միջև հարաբերությունների զարգացումը։\r\n\r\nՇարժման նիստում ծրագրային…

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

26 սեպտեմբերի, 2015թ. Երևան\r\n\r\n \r\n\r\nՄեծարգո պարոն նախագահ\r\n\r\nՁե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ,\r\n\r\nՁե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին, \r\n\r\nհարգելի գործընկերներ\r\n\r\n \r\n\r\n2015թ.-ը հատուկ տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի քաղաքական կյանքում, քանի որ առաջադեմ մարդկության հետ այս տարի մենք հիշատակեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որն որոշակի առաջընթաց էր կատարված հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման առումով:\r\n\r\nՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի…

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Խոր ցավով տեղեկացանք ամերիկահայ հայտնի գործարար, մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մահվան մասին:\r\n\r\nԱնգնահատելի է Քըրքորյանի ավանդը մայր Հայրենիքին ցուցաբերած օգնության, պետական և մարդասիրական բազմաթիվ ծրագրերին աջակցության և իրագործման հարցում: Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին բարերարը մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր հսկայական միջոցներ է տրամադրել…