ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարը խոստացել է աջակցել հայ գործարարներին

Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը նոյեմբերի 22-ին Երևանում հանդիպել էր ՀՀ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:\r\n\r\nՀանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվայից Երևան էին ժամանալ ռուսական 10 պետական ընկերությունների ներկայացուցիչներ, իսկ հայկական կողմը ներկայացնում էին մոտ 25 ձեռնարկությունների տնօրեններ:\r\n\r\nՌուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարը և Մոսկվայից ժամանած ընկերությունների տնօրենները հանդիպման ընթացքում լսել են հայկական ընկերությունների մտահոգություններն ու առաջարկությունները:…

Արա Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի

Իր այդ որոշումը առողջական խնդիրներով պատճառաբանող՝ Ռուսաստանի հայերի միության ղեկավարն, այդուհանդերձ, չի բացառում, որ կարող է սատարել ընտրություններին մասնակցող որևէ ուժի:\r\n\r\nՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի: Այս մասին նա այսօր հայտարարեց Երևանում կայացած մամլո ասուլիսին:\r\n\r\nՉմասնակցելը Աբրահամյանը պատճառաբանում է առողջական խնդիրներով: Ասաց, թե պետք է մի քանի ամիս բուժում…

Կայացել է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխությունը

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կայացել է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունը: Այն կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ:\r\n\r\nՄրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը:\r\n\r\n2016 թ. համահայկական մրցանակաբաշխության անվանակարգերը չորսն են՝ «Մայրենիի պաշտպան», «Հայկական…

Հրանուշ Հակոբյան. «Պետք է մտածենք Հայաստանում ներդրում անելու մասին»

Հոկտեմբերի 17-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում Հայաստանում և Արցախում Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակում անցկացվել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքների նախագահների հանդիպում:\r\n\r\nՀրանուշ Հակոբյանը նախևառաջ անդրադարձել է հոկտեմբերի 13-16-ը Երևանում անցկացված Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին: Դիմելով ներկաներին, նախարարն ասել է՝ ուրախ է, որ նրանք մասնակցել են համաժողովին, որը կազմակերպվել էր շատ հետաքրքիր ձևով…

Խոշոր ներդրում «Լոֆթ» նախագծի զարգացման համար

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին պատկանող ռուսական խոշոր ընկերությունը 1 մլն $-ի ներդրում է կատարել «Լոֆթ» նախագծի զարգացման համար։\r\n\r\n«Լոֆթ»-ը իր տեսակի մեջ յուրահատուկ ձևաչափ ունեցող բազմաֆունկցիոնալ ինքնազարգացման ու ժամանցի կենտրոն է: Այն երիտասարդության հավաքատեղի է, որտեղ յուրաքանչյուրը կարող է բավարարել իր հետաքրքրությունները:\r\n\r\n-Արա Աբրահամյանի կողմից տրված գումարը ուղղվելու է Երևանի, Գյումրիի…

«Ազգային միասնություն» շարժման աջակցությամբ Վայոց ձորում իրականացվել են շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ

Շուրջ մեկ ամիս առաջ «Ազգային միասնություն» շարժումը Վայոց ձորի մարզում անցկացրեց իր անդրանիկ նիստը, որի ընթացքում մարզի բնակիչները ներկայացրեցին ծրագրեր, որոնց իրագործմանը պետք է աջակցեր «Ազգային միասնությունը»:\r\n\r\nՆրանցից ամենաերիտասարդը՝ 15-ամյա Կարեն Մաթևոսյանը, առաջարկել էր մարզում զբոսաշրջության զարգացման համար շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ իրականացնել մարզի նշանավոր պատմամշակութային հուշարձանների տարածքներում:\r\n\r\n«Ազգային միասնություն» շարժման փոխնախագահներ Արամ Սարգսյանին և Վլադիմիր Աղայանին…

ՌՀՄ-ն Արցախի դրոշով մասնակցել է «Անմահ գունդ» ակցիային

Ինչպես գիտեք, Ռուսաստանում արդեն ավանդական է դառնում տարբեր քաղաքներում մայիսի 9-ին անցկացնել «Անմահ գունդ» ակցիան: Ակցիայի ժամանակ Հայրենական մեծ պատերազմում հաղթած հերոսների նկարներով երթ է անցկացվում: Այս տարի նույնպես Ռուսաստանի հայերի միությունն անմասն չմնաց այդ ակցիայից: ՌՀՄ երիտասարդական թևի ներկայացուցիչներն ու մի շարք այլ հայեր երթով շարժվեցին Մոսկվայի փողոցներով ու, ի թիվս այլ դրոշների ու…

Ռուսաստանի հայկական համայնքի ձայնը չեն լսում միայն հայկական ԶԼՄ-ները. Կրեմլին և Ադրբեջանին այն վաղուց է հասել, և առանց բողոքի ցույցերի

Վերջերս Ռուսաստանի հայերի միությունը հարցեր է ստանում հայկական ԶԼՄ-ներից՝ միության նախագահ Արա Աբրահամյանի դիրքորոշումը պարզաբանելու խնդրանքով՝ կապված վերջերս Ղարաբաղի իրադարձությունների, ինչպես նաև այն բանի հետ, թե «ինչո՞ւ է Ռուսաստանի հայկական համայնքը լռում, և ի տարբերություն մյուս երկրների, ցույցեր, հանրահավաքներ և նստացույցեր չի կազմակերպում»:\r\n\r\nԱյս թեմայի շուրջ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայության պարզաբանումը.\r\n\r\nՌուսաստանի…

Արա Աբրահամյանի գլխավորած «Ազգային միասնություն» շարժումը կաջակցի առաջնագծում մարտնչող զինծառայողներին

Ազգային համախմբման հերթական դրսևորումներից մեկը. «Ազգային միասնություն» շարժումը, որի նախագահն է Արա Աբրահամյանը, այդ շարժման Արմավիրի մարզային կառույցի հետ որոշել է աջակցություն ցուցաբերել Արցախի ամենաթեժ կետերից մեկում մարտնչող Արմավիրի ջոկատի զինծառայողներին:\r\n\r\nԱյդ նպատակով այսօր՝ ապրիլի 7-ին, կայացել է «Ազգային միասնություն» շարժման ներկայացուցիչների և ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի նախագահի հանդիպումը: «Ազգային միասնության» կողմից առաջարկվել է կազմել անհրաժեշտ…

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ուղերձը մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ

Թանկագին հայրենակցուհիներ,\r\n\r\nՀայաստանում և Սփյուռքում որպես մայրության և գեղեցկության տոն նշվող ապրիլի 7-ն այս տարի արտասովոր օր է:\r\n\r\nՄեր սրտերը լցված են հպարտությամբ և անսահման երախտագիտությամբ Ձեր նկատմամբ այն վեհանձնության և արժանապատվության համար, որով դուք դիմակայեցիք ադրբեջանական ագրեսիայի չորս օրերի ընթացքում հայ ժողովրդին վրա հասած փորձություններին:\r\n\r\nՄեր խորին վշտակցությունն ենք հայտնում մայրերին, ում Հերոս զավակներն իրենց կյանքը զոհաբերեցին…