
Համայն աշխարհի հայությանը, բարի կամքի և արդարության կողմնակից բոլոր մարդկանց` միացիր և միացրու\r\n\r\nX դարում հայոց մայրաքաղաք հռչակված Անին մինչ օրս զարմացնում ու հիացնում է իր թեև վիրավոր, բայց անկրկնելի տեսքով՝ պարիսպների հզորությամբ ու եկեղեցիների առատությամբ, մշակութային բարձրարժեք կոթողներով ու հայկականության անհերքելի փաստերով:\r\n\r\nՍակայն այսօր մեծ վտանգ է սպառնում հայոց չքնաղ ոստանի հայկականությանը, քանի որ Թուրքիայի կառավարությունը մշակութային կոթողների վերականգնման քողի տակ Անիի եկեղեցիների վերանորոգումը վստահել է թուրք և օտարազգի շինարարների, որոնք եկեղեցիների վրայից իսպառ վերացնում են առանց այն էլ գրեթե ոչնչացրած հայկական հետքերը՝ խաչեր, արձանագրություններ, որմնանկարներ և այլն: Անի ժամանած զբոսաշրջիկներին թուրք զբոսավարները հայկական արձանագրությունները ներկայացնում են որպես վերացած անհայտ ժողովրդի թողած հետքեր, և պատմությունն ու արդարությունը խեղվում են ամեն պահ ու անպատիժ կերպով:\r\n\r\nՄենք չենք կարող լռել: Կոչ ենք անում Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ ազգովի հանդես գալ պահանջատիրոջ կարգավիճակով և միջազգային հանրության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հասնել նրան, որ Անիի մշակութային կոթողների վերանորոգումը կատարվի հայ մասնագետների կողմից կամ մասնակցությամբ, որ Անիի Բագրատունի թագավորները չներկայացվեն որպես Բագրատողլի փաշաներ, որ մատուցվի ճշմարիտ և իրական պատմությունը :\r\n\r\nԺամանակն է ցույց տալ աշխարհին, որ հայ նոր և ապագա սերունդների մեջ դույզն ինչ չի մարել պատմական արդարության վերականգման կամքն ու հավատը: Ժամանակն է ցույց տալ, որ Եղեռնի հետևանքով աշխարհասփյուռ դարձած հայությունը պահանջատեր է հայ հոգևոր-մշակութային ժառանգությանը:\r\n\r\nԱՆԻՆ ՀԱՅԻՆՆ Է ԵՎ ՄԻՇՏ ՀԱՅԿԱԿԱՆ\r\n\r\n«Միացիր և միացրու», – այս է այսուհետ ամեն ճշմարիտ հայի հրամայականը:\r\n\r\nՄենք դիմում ենք Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) գործուն միջոցներ ձեռնարկել կանխելու համաշխարհային մշակութային ժառանգության՝ հայկական հուշարձանների ավերումը և կերպափոխումը:\r\n\r\nՄենք կոչ ենք անում Համաշխարհային հայկական կոնգրեսի կառույցներին, աշխարհասփյուռ հայությանը միանալ մեր դիմումին և ստորագրությամբ պահանջատեր դառնալ Հայոց մայրաքաղաքին և նրա հոգևոր մշակութային արժեքներին:\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրես\r\n\r\nՌուսաստանի հայերի միություն\r\n\r\n«Հայ ասպետ» կրթա-դաստիարակչական բարեգործական հիմնադրամ\r\n\r\n
\r\n\r\nPETITION\r\n\r\nTO ALL THE ARMENIANS ALL OVER THE WORLD, TO ADVOCATES FOR JUSTICE AND GOODWILL TO ALL MEN. “ONBOARD AND ENABLE”\r\n\r\nIn the X-th century Ani which was proclaimed as the Capital of Armenia still surprises and fascinates with its though wounded but unique appearance, with the strength of its walls and abundance of churches with its highly valuable cultural monuments and with undeniable facts of being Armenian origin.\r\n\r\nHowever, today the wonderful Armenian settlement is in great danger as the Turkish government under the mask of restoration of cultural monuments the reconstruction of Armenian churches has entrusted to Turkish and foreign builders who eliminate the traces of Armenian civilization, cross-stones, inscriptions and frescos. To tourists who arrive in Ani the Armenian manuscripts are introduced by the Turkish guides as traces of unknown and liquidated people and the history and justice are distorted every instant and unpunished.\r\n\r\nTaking into account all these we exhort all the nation ahead the 100th anniversary of Armenian Genocide to perform claims status and with the support of international community and UNESCO achieve the fact that the restoration of cultural monuments in Ani should be done by Armenian specialists or at least with their participation, that the kings of Bagratuni shouldn’t be introduced as Pashas of Bagratoghli and that truthful and real history should be presented.\r\n\r\nIt’s high time to show the world that the fade restoration of historical justice and faith is not extinguished by the new and future generation. It’s high time to show that the Armenians spread around the world are in charge of the spiritual and cultural heritage.\r\n\r\nANI BELONGS TO ARMENIANS AND IS ALWAYS ARMENIAN.\r\n\r\n”Onboard and enable” this is the imperative of every Armenian.\r\n\r\nWe apply to UNESCO to take effective measures to prevent the destruction and transformation of cultural heritage.\r\n\r\nWe exhort all the organizations of Armenian World Congress all the Armenians spread around the world to join our application and by signing to become the claimant of Armenian Capital and its cultural values.