«Ազգային միասնություն» շարժման գլխավոր նպատակն է ունենալ այնպիսի պետություն, ուր անվտանգ ու բարեկեցիկ ապրում են բոլոր նրա քաղաքացիները, ովքեր սիրում են երկիրը և հավատում են նրա ապագային, ազնվորեն կատարում են իրենց պարտականությունները պետության, հասարակության, ընտանիքի առջև:\r\n\r\nԱյն իրականացնելու համար անհրաժեշտ է՝\r\n• ապահովել Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության համաչափ զարգացումը, օգտագործելով հայ ժողովրդի անգնահատելի հարստությունը՝ մտավոր սեփականությունը, հավաքական ներուժը, համախմբվածությունը, որը բնորոշ է մեր ազգին, երբ նա միավորվում է մեկ գաղափարի շուրջ համազգային հիմնահարց լուծելիս,\r\n• փոխել պետության կառավարման համակարգը այնպես, որ իշխանությունն աշխատի ծառայելով քաղաքացիներին, այլ՝ ոչ թե քաղաքացիներին ծառայեցնի կառավարող վերնախավի շահերը ապահովելու համար,\r\n• ազգային արժեհամակարգին համապատասխան համաժողովրդական պայմանավորվածություն ձեռք բերել հասարակական փոխհարաբերությունների ներդաշնակության վերաբերյալ, բազային սկզբունքներ ձևավորել, որոնք հստակեցնում են՝ ով ինչի համար է պատասխանատու, ինչպիսի կանոններով է գործում անհատը և պետական ինստիտուտները,\r\n• ելնելով օրենքի և արդարության գերակայության սկզբունքից՝ բոլոր օրինական միջոցներով արմատախիլ անել կոռուպցիան, համաժողովրդական ունեցվածքի յուրացումը, պետական միջոցների մսխումը, ստվերում պետությունը թալանելը, հարկեր վճարելուց խուսափելը,\r\n• պետությանը վերադարձնել տնտեսական հարաբերությունները կարգավորողի դերը, ազատ մրցակցության պայմաններում բացառել մենաշնորհի գոյությունը, առանձին արտոնյալ անձերի ճնշումը տնտեսվարող սուբյեկտների վրա,\r\n• հատուկ պետական ռազմավարական ծրագրեր իրականացնելու նպատակով համահայկական բանկում ներգրավել հայկական կապիտալը, որի օգտագործման իրավունքը տրված կլինի միայն ՀՀ կառավարությանը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր գիտատար արդյունաբերական ճյուղերը զարգացնելու համար,\r\n• հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, որը լուրջ հեռանկար է բացում տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար (Եվրոպա-Պարսից ծոց, Մետաքսե ճանապարհ), հաշվարկված, գրավիչ բիզնես-ծրագրեր առաջարկել օտարերկրյա խոշոր կորպորացիաներին, անհատ ներդրողներին,\r\n• ռազմավարական զարգացման ներդրումային ծրագրեր իրականացնել՝ ուղղված ՀՀ տնտեսությունում «լոկոմոտիվային» տնտեսության ճյուղերի և ձեռնարկությունների ստեղծմանը և զարգացմանը, ինչպես նաև մանր և միջին գործարարության համար ազատ տնտեսվարման հնարավորությունների ապահովմանը: Ռազմավարական բնույթի ներդրումները հնարավորություն կտան, ինչպես դա տեղի է ունեցել մի շարք երկրներում, ձևավորել տնտեսական զարգացման շարժիչներ և դուրս գալով միջազգային տնտեսական ասպարեզ` փոխել ՀՀ տնտեսության անբարենպաստ վիճակը,\r\n• ՀՀ և ԼՂՀ բոլոր քաղաքացիների, ինչպես նաև սփյուռքի մեր հայրենակիցների շահերի օրգանական միավորումը` ձևավորելով համազգային կենսական շահերի պաշտպանության, համահայկական հիմնահարցերի լուծման համակարգ:\r\n\r\nԳլոբալ քաղաքացիական հասարակության ձևավորումը վերջին տասնամյակների կարևորագույն ձեռքբերումներից է: Շարժումը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի միջազգային ասպարեզում և աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական ոչ կառավարական կազմակերպությունները կարողանան, համախմբեԳլոբալ քաղաքացիական հասարակության ձևավորումը վերջին տասնամյակների կարևորագույն ձեռքբերումներից է: Շարժումը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի միջազգային ասպարեզում և աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական ոչ կառավարական կազմակերպությունները կարողանան, համախմբելով ջանքերը, աջակցել ՀՀ-ին և ԼՂՀ զարգացմանը և առաջընթացին: Այս խնդրի իրականացմանը նպաստելու է նաև մեր ժողովրդի ունակությունը` համադրել համամարդկային և ազգային արժեքները, միավորել նորարարական մոտեցումները մեր ժողովրդի կենսակերպի և ավանդույթների հետ:\r\n\r\nՇարժումն իր գաղափարախոսությունը կառուցում է մարդակենտրոն սկզբունքների հիման վրա: Մարդու անվտանգությունը, սոցիալական ապահովվածությունը, իրավունքների պաշտպանությունը և զարգացումը դիտարկում է որպես իր գաղափարախոսության առաջնային հիմնադրույթ:\r\n\r\nՄեր պատկերացմամբ Հայաստանը պետք է դառնա ազատ մարդկանց պետություն: Ազատությունը պահանջում է խիզախություն, ապրել ստանձնելով պատասխանատվություն քո երկրում կատարվածի համար: Ազատությունը արտահայտվում է ընտրության իրավունքի ամբողջական իրականացմամբ: Ուստի մեր պետականության հիմնարար սկզբունքը քաղաքացիների միջև հիմնարար ազգային գաղափարների և արժեհամակարգի շուրջ ձևավորված համաձայնությունն է:\r\n

Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք:

\r\nԱյս կարգախոսով ուղղորդվելը կնշանակի. մենք կապահովենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, մեր ազգի արժանապատիվ, ազգային նկարագրին հարիր տեղն ու դերը համաշխարհային վերափոխվող համակարգում:\r\n\r\n


\r\n\r\n\r\n\r\n


\r\n\r\n“Ազգային միասնություն” շարժման կազմկոմիտե\r\n\r\nԸնդունված է հիմնադիր ժողովում

About the author
Leave Comment

Your email address will not be published. Required fields are marked *

1 × one =

clear formSubmit