Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) իր գործունեության ընթացում կարևորել է Հայոց Պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղված ծրագրերի մշակումն ու իրագործումը:\r\n\r\nԱհա թե ինչու, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ՀՀ Պետական խորհրդանշանների ամենամյա տոն սահմանելու նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց ՀՀԿ ԵԿԱ կողմից:\r\n\r\nՊետական խորհրդանշանները յուրաքանչյուր երկրի ուրույն դիմագիծն են, որի միջոցով մենք ՝ մեր պետությունն ու ժողովուրդը, ճանաչելի է դառնում աշխարհին: Մեր դրոշն ու զինանշանը համազգային, պատմական, մշակութային արժեքներ են, որ մարմնավորում է դեպի անկախություն տանող մեր ընթացքը, անկախ պետականության հաստատումը, զարգացումն ու կայացումը:\r\n\r\nՀայկական տոնացույցում այսպիսի օր ունենալը նշանակում է ՝ հերթական անգամ համախմբվել համազգային արժեքների շուրջ, վերարժևորել դրանք:\r\n\r\nՄենք՝ երիտասարդներս, հպարտանում ենք մեր դրոշով ու զինանշանով, և առավել ոգևորվում այն իրողությամբ, որ նախաձեռնության առաջին իսկ օրից, ՀՀԿ ԵԿԱ-ն դարձել է ծրագրի մշակման և իրագործման ամենաակտիվ կառույցներից մեկը:\r\n\r\nՄեզ համար մեծ պատիվ է նաև այն, որ ծրագրի իրագործման այս տարիների ընթացքում, ՀՀԿ ԵԿԱ երիտասարդներին է վստահված տանելու ՀՀ Պետական Դրոշն ու Զինանշանը:\r\n\r\nԱյս տարի ևս, ՀՀԿ ԵԿԱ անդամ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի և «Կենտրոն» ազգային ավանդական կառատե-դո ֆեդերացիայի երիտասարդները տանում էին ՀՀ Պետական դրոշն ու զինանշանները:\r\n\r\nՀուլիսի 5-ը վերածվել է տոնի, որին անհամբեր սպասում ենք ամեն տարի:\r\n\r\nԿեցցեն մեր երիտասարդները, կեցցե մեր հայրենիքը, կեցցե հայ ժողովուրդը:
Related posts
Leave Comment