ԿՈՆԳՐԵՍԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Համաշխարհային հայկական կոնգրես հայկական հասարակական միավորումների միջազգային միությունն իր գործունեությունն իրականացնում է Կանոնադրության հիման վրա, մարդասիրության, անաչառության, չեզոքության, անկախության, կամավորության, միասնության, համապարփակության վրա հիմնված միջազգային իրավունքի, մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական խարտիայի սկզբունքներին համապատասխան և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության, համընդհանուր ճանաչում գտած միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի և միջազգային պայմանագրերի համաձայն:

Միության հիմնական նպատակներն են.

1. Աջակցություն Միության անդամների ջանքերի միավորմանը` հանուն համազգային շահերի պաշտպանության, խաղաղության, համամարդկային արժեքների տարածման:

2. Աջակցություն Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթաց զարգացման ապահովմանը, նրա տնտեսական ներուժի հզորացմանը միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության գլոբալացման համատեքստում:

3. Աջակցություն հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանը և զարգացմանը:

4. Աջակցություն մարդկության գլոբալ սպառնալիքների (միջազգային ահաբեկչություն, աղքատություն, էկոլոգիական աղետ և այլն) դեմ պայքարին:

Միության հիմնական խնդիրներն են.

1. Հայաստանի և Արցախի տնտեսական վերելքին և գիտատեխնիկական առաջընթացին աջակցություն:

2. Գիտական, տեղեկատվական, կրթական, մարդասիրական, տեխնոլոգիական, մշակութային և այլ օգնության ցուցաբերում հայ ժողովրդին:

3. Աջակցություն աշխարհասփյուռ հայության ազգային ինքնագիտակցության և ինքնակազմակերպման մակարդակի բարձրացմանը, ազգի միավորմանն ու համախմբմանը, համազգային խնդիրների լուծմանը` հանուն Հայրենիքի, սփյուռքի և բնակության երկրների բարօրության:

4. Բազմածրագիր օգնության ցուցաբերում Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ օտարերկրյա պետությունների (ամենից առաջ` հայկական սփյուռքի բնակության երկրների) միջև միջազգային բարեկամական հարաբերություննների ձևավորմանը, զարգացմանը և ամրապնդմանը:

5. Մշակութային, գիտական, տնտեսական, սոցիալական, տեխնոլոգիական զարգացման համահայկական ծրագրերի մշակում և իրականացում:

6. Աջակցություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին: Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համազգային ծրագրի մշակում և իրականացում` միջազգային իրավունքի համընդանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան:

7. Աջակցություն հայ փախստականների և բռնագաղթվածների շահերի և իրավունքների պաշտպանությանը՝ միջազգային-իրավական օրենսդրությանը համապատասխան:

8. Աջակցություն հայ ժողովրդի համազգային գաղափարախոսության մշակմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

9. Աջակցություն հայ ժողովրդի հոգևոր արժեքների և ժառանգության պահպանմանը և զարգացմանը, Սփյուռքում Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարման մեծացմանը, եկեղեցու հետ համայնքների հարաբերությունների ամրապնդմանը:

10. Աջակցություն Սփյուռքում հայ ազգային ինքնության (լեզվի, մշակույթի և ավանդույթների) պահպանմանը և զարգացմանը:

11. Մոտեցումների միասնականացում համահայկական խնդիրների լուծման գործում և Միության Անդամների գործունեության համակարգում համաձայնեցված դիրքորոշումներով:

12. Տեղեկատվական և մասնագիտական օգնության ցուցաբերում գիտությանը, կրթությանը, առողջապահությանը, սպորտին և մշակույթին:

Միությունը օրենքով սահմանված կարգով իրականացնում է գործունեության հետևյալ տեսակները.

1. Միության գործունեության տեղեկատվական-վերլուծական ապահովում:

2. Տեղեկատվական և ուսուցողական գործունեություն, դասընթացների, դպրոցների կազմակերպում և անցկացում:

3. Տնտեսական, ձեռնարկատիրական, գովազդային, տեղեկատվական, մշակութային, լուսավորչական, գիտական, հրատարակչական, կրթական, զանգվածային լրատվական և այլ տեսակի գործունեություն, որն արգելված չէ հասարակական միավորումների մասին գործող օրենսդրությամբ:

4. Միջազգային համագործակցության իրականացում, այդ թվում փոխհարաբերությունների հաստատում միջազգային ոչ կառավարական հասարակական միավորումների հետ, մասնակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության, Մարդու իրավունքների խարտիայի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների և նպատակների իրականացման գործընթացին:

5. Բարեգործական գործունեության իրականացում, բարեգործական միջոցառումների կազմակերպում և մասնակցում: