ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Համաշխարհային Հայկական Կոնգրես» հայկական հասարակական միավորումների Միջազգային Միության

ԵՐԵՎԱՆ-2012

 

Գլուխ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

1.1. «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական կազմակերպությունների Միջազգային Միությունը, հետագայում ՙՄիություն՚, հայկական հասարակական միավորումների` իրավաբանական անձանց միություն է շահերի ընդհանրության հիման վրա կանոնադրական նպատակներին և խնդիրներին հասնելու համար:

1.2. Միությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և գործող օրենսդրությանը համապատասխան, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներով և նորմերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օտարերկրյա այն պետությունների օրենսդրությամբ, որտեղ կան Միության անդամներ կամ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, սույն Կանոնադրությամբ:

1.3. Միությունն ունի միջազգային կարգավիճակ և իր գործունեությունն իրականացնում է կանոնադրական նպատակներին համապատասխան Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ուրիշ պետությունների տարածքում, որտեղ կգտնվեն Միության անդամները կամ կբացվեն նրա մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:

1.4. Միության անդամները համոզված են, որ արդարության և միջազգային համագործակցության վրա հիմնված խաղաղության ամրապնդումը մարդկության և քաղաքակրթության պահպանման կենսական անհրաժեշտություն է, և հաստատում են իրենց հակվածությունը հոգևոր և բարոյական արժեքներին, որոնք հանդիսանում են ժողովուրդների ընդհանուր սեփականությունը և ցանկացած իսկական ժողովրդավարության հիմքում ընկած իրավունքի գերակայության, մարդու, հասարակության և պետության ազատության սկզբունքների իսկական աղբյուրը:

1.5. Միության հայերեն ամբողջական անվանումն է ՙՀամաշխարհային Հայկական Կոնգրես՚ հայկական հասարակական միավորումների Միջազգային Միություն:

Միության հայերեն կրճատ անվանումն է. ՙՀամաշխարհային Հայկական Կոնգրես՚:

Միության ամբողջական ռուսերեն անվանումն է. Международный Союз армянских общественных объединений «Всемирный Армянский Конгресс»:

Միության ռուսերեն կրճատ անվանումն է МСАОО «Всемирный Армянский Конгресс» կամ МСАОО «ВАК»:

Միության ամբողջական անգլերեն անվանումն է. International Union of Armenian public associations “World Armenian Congress”:

Միության անգլերեն կրճատ անվանումն է. “World Armenian Congress” կամ WAC:

Միության իրավաբանական հասցեն է՝ ՀՀ, ք.Երևան, Տերյան փ., 69շ.:

Հոդված 2.

2.1. Միությունը կառուցվում և գործում է կամավորության, ինքնակառավարման, իրավահավասարության, հրապարակայնության, օրինականության սկզբունքների հիման վրա:

2.2. Միության հիմնարար արժեքներն են խաղաղությունը, ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը, մարդու ազատ զարգանալու իրավունքների հարգումը, խղճի և դավանանքի ազատությունը:

2.3. Միությունը մերժում և դատապարտում է ազգայնամոլության, ռասիզմի, այլատյացության գաղափարները և ցանկացած այլ գաղափարախոսություններ ու ծրագրեր, որոնք ազգային, ռասայական, կրոնական, տարիքային, սեռային հատկանիշներով և քաղաքական համոզմունքներով խտրականություն են քարոզում:

Միությունը վճռականորեն դատապարտում է ծայրահեղականությունը և ահաբեկչությունը որպես նպատակներին հասնելու մեթոդներ:

Հոդված 3.

3.1. Միությունը օրենքով նախատեսված կարգով պետական գրանցման պահից իրավաբանական անձ է և օգտվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված իրավունքներից:

3.2. Միությունը իրավաբանական անձ է, որը իր գործունեությունից շահույթ ստանալու նպատակ չունի և չի վերաբաշխում իր ստացած եկամուտը իր անդամների և հիմնադիրների միջև: Միության գործունեության հետևանքով եկամուտ ստանալու դեպքում այն պետք է ուղղվի կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանը:

3.3. Միությունը սահմանված կարգով Հայաստանի և այլ պետությունների բանկային հաստատություններում բացում է հաշվարկային, փոխարժեքային և այլ հաշիվներ, ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ձեռք է բերում գույքային և ոչ գույքային իրավունքներ և կրում պարտականություններ, հանդես է գալիս դատարանում որպես հայցվոր և պատասխանող, ունի կլոր կնիք՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, և իր անվանումով բլանկներ, անկյունային դրոշմ, սեփական խորհրդանիշ և այլ սիմվոլիկա, այդ թվում` զինանշան, դրոշ և օրհներգ, որոնք ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով և իրավաբանական անձի օրենքով սահմանված կարգով հաստատված և գրանցված այլ ռեկվիզիտներ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև Միության անդամների լեզուներով: Միության խորհրդանիշն օվալաձև պատկեր է, որի կենտրոնում իրար մեջ միահյուսված են կապույտ գույնով գունավորված երկրագնդի (գլոբուսի) գծանկարը և կարմիր գույնով գունավորված հավերժության նշանը:

Օվալաձև պատկերի եզրագծով նարնջագույն գույնով վերևի և ներքևի մասերում համապատասխանաբար հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրված է կազմակերպության անվանումը՝ «Համաշխարհային հայկական կոնգրես», «Всемирный армянский конгресс» «World Armenian Congress»:

3.4. Միությունը գործում է ամբողջական տնտեսական ինքնուրույնության և գործող օրենսդրությունը խստորեն պահպանելու սկզբունքների հիման վրա, քաղաքացիական շրջանառության մեջ հանդես է գալիս իր անունից և կնքում է պայմանագրեր և այլ գործարքներ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ (ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա), կատարում է իրավաբանական այլ գործառույթներ օրենսդրության և Միության Կանոնադրության համապատասխան:

Հոդված 4.

4.1. Պետությունը, պետական մարմիններն ու կազմակերպությունները պատասխանատու չեն Միության պարտավորությունների, իսկ Միությունը՝ պետության, պետական մարմինների և կազմակերպությունների պարտավորությունների համար:

4.2. Միությունը պատասխանատվություն չի կրում իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար: Անդամները Միության պարտավորությունների համար կրում են սուբսիդիար պատասխանատվություն Միության կողմից սահմանած չափով և կարգով:

4.3. Միությունը իր պարտավորությունների համար պատասխանատու է ամբողջ գույքով, որն օրենքով սահմանված կարգով կարող է բռնագանձվել:

4.4. Միության մշտապես գործող ղեկավար մարմնի` Գլխավոր Խորհրդի Նախագահության գտնվելու վայրն է ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն:

Գլուխ II. ՄԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 5 .

Միությունն իր գործունեությունն իրականացնում է Կանոնադրության հիման վրա, մարդասիրության, անաչառության, չեզոքության, անկախության, կամավորության, միասնության, համապարփակության վրա հիմնված միջազգային իրավունքի, մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական խարտիայի սկզբունքներին համապատասխան և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության, համընդհանուր ճանաչում գտած միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի և միջազգային պայմանագրերի համաձայն:

Հոդված 6.

Միության հիմնական նպատակներն են.

6.1. Աջակցություն Միության անդամների ջանքերի միավորմանը` հանուն համազգային շահերի պաշտպանության, խաղաղության, համամարդկային արժեքների տարածման:

6.2. Աջակցություն Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթաց զարգացման ապահովմանը, նրա տնտեսական ներուժի հզորացմանը միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության գլոբալացման համատեքստում:

6.3. Աջակցություն հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանը և զարգացմանը:

6.4. Աջակցություն մարդկության գլոբալ սպառնալիքների (միջազգային ահաբեկչություն, աղքատություն, էկոլոգիական աղետ և այլն) դեմ պայքարին:

Հոդված 7.

Միության հիմնական խնդիրներն են.

7.1. Հայաստանի և Արցախի տնտեսական վերելքին և գիտատեխնիկական առաջընթացին աջակցություն:

7.2. Գիտական, տեղեկատվական, կրթական, մարդասիրական, տեխնոլոգիական, մշակութային և այլ օգնության ցուցաբերում հայ ժողովրդին:

7.3. Աջակցություն աշխարհասփյուռ հայության ազգային ինքնագիտակցության և ինքնակազմակերպման մակարդակի բարձրացմանը, ազգի միավորմանն ու համախմբմանը, համազգային խնդիրների լուծմանը` հանուն Հայրենիքի, սփյուռքի և բնակության երկրների բարօրության:

7.4. Բազմածրագիր օգնության ցուցաբերում Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ օտարերկրյա պետությունների (ամենից առաջ` հայկական սփյուռքի բնակության երկրների) միջև միջազգային բարեկամական հարաբերություննների ձևավորմանը, զարգացմանը և ամրապնդմանը:

7.5. Մշակութային, գիտական, տնտեսական, սոցիալական, տեխնոլոգիական զարգացման համահայկական ծրագրերի մշակում և իրականացում:

7.6. Աջակցություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին: Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համազգային ծրագրի մշակում և իրականացում` միջազգային իրավունքի համընդանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան:

7.7. Աջակցություն հայ փախստականների և բռնագաղթվածների շահերի և իրավունքների պաշտպանությանը՝ միջազգային-իրավական օրենսդրությանը համապատասխան:

7.8. Աջակցություն հայ ժողովրդի համազգային գաղափարախոսության մշակմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

7.9. Աջակցություն հայ ժողովրդի հոգևոր արժեքների և ժառանգության պահպանմանը և զարգացմանը, Սփյուռքում Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարման մեծացմանը, եկեղեցու հետ համայնքների հարաբերությունների ամրապնդմանը:

7.10. Աջակցություն Սփյուռքում հայ ազգային ինքնության (լեզվի, մշակույթի և ավանդույթների) պահպանմանը և զարգացմանը:

7.11. Մոտեցումների միասնականացում համահայկական խնդիրների լուծման գործում և Միության Անդամների գործունեության համակարգում համաձայնեցված դիրքորոշումներով:

7.12. Տեղեկատվական և մասնագիտական օգնության ցուցաբերում գիտությանը, կրթությանը, առողջապահությանը, սպորտին և մշակույթին:

Հոդված 8.

Միությունը կանոնադրական նպատակներին և խնդիրներին հասնելու համար օրենքով սահմանված կարգով իրականացնում է գործունեության հետևյալ տեսակները.

8.1. Միության գործունեության տեղեկատվական-վերլուծական ապահովում:

8.2. Տեղեկատվական և ուսուցողական գործունեություն, դասընթացների, դպրոցների կազմակերպում և անցկացում:

8.3. Տնտեսական, ձեռնարկատիրական, գովազդային, տեղեկատվական, մշակութային, լուսավորչական, գիտական, հրատարակչական, կրթական, զանգվածային լրատվական և այլ տեսակի գործունեություն, որն արգելված չէ հասարակական միավորումների մասին գործող օրենսդրությամբ:

8.4. Միջազգային համագործակցության իրականացում, այդ թվում փոխհարաբերությունների հաստատում միջազգային ոչ կառավարական հասարակական միավորումների հետ, մասնակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության, Մարդու իրավունքների խարտիայի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների և նպատակների իրականացման գործընթացին:

8.5. Բարեգործական գործունեության իրականացում, բարեգործական միջոցառումների կազմակերպում և մասնակցում:

Գլուխ III. ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9.

Միությունը կանոնադրական նպատակներին և խնդիրներին հասնելու համար Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն իրավունք ունի.

9.1. Որոշել իր նպատակները, խնդիրները, կառուցվածքը, գործունեության ձևերն ու մեթոդները:

9.2. Մշակել և հաստատել իր գործունեության նախագծերը և նպատակային ծրագրերը:

9.3. Իր աշխատանքների բնականոն կազմակերպման նպատակով մշտական և ժամանակավոր հիմունքներով ներգրավել աշխատակիցների:

9.4. Սահմանել Միության հաստիքային աշխատակիցների աշխատանքի կազմակերպման և վճարման ձևերն ու տեսակները:

9.5. Օգտվել տեղեկատվության և կապի համակարգերից օրենքով սահմանված կարգով, ստեղծել Միության տպագիր օրգան և այլ զանգվածային լրատվական միջոցներ (այդ թվում նաև Էլեկտրոնային ԶԼՄ-ներ) օրեքով սահմանված կարգով:

9.6. Ազատ տարածել տեղեկատվություն իր գործունեության մասին:

9.7. Իրականացնել տեղեկատվական, վերլուծական և կազմակերպական աշխատանքներ, ուսումնասիրել հասարակական կարծիքը, մասնակցել և անցկացնել փառատոններ, ցուցահանդեսներ, վիճակախաղեր, աճուրդներ, համերգներ, մրցույթներ, բանավեճեր, սեմինարներ, կլոր սեղաններ, կոնֆերանսներ և գործող օրենսդրությանը համապատասխանող այլ միջոցառումներ:

9.8. Հանդես գալ որպես տպագիր հրատարակությունների, հեռուստառադիոընկերությունների հիմնադիր` օրենքով սահմանված կարգով:

9.9. Մասնակցել շինարարության, ձեռք բերել, օտարել, վարձակալել, տրամադրել օգտագործման կամ վարձակալության, իրավաբանական և ֆիզիկական անձանցից (այդ թվում` օտարերկրյա) անհատույց ստանալ շենքեր, շինություններ, սարքավորում, տրանսպորտային միջոցներ, գույք, այլ անշարժ կամ շարժական գույք, ինչպես նաև դուրս գրել սեփական գույքը հաշվեկշռից, եթե այն մաշվել է կամ հնացել` գործող օրենսդրության, միջազգային պայմանագրերին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

9.10. Ներկայացնել և պաշտպանել իր իրավունքները, իր անդամների շահերը օրենքին համապատասխան և սահմանված կարգով:

9.11. Հասարակական կյանքի տարբեր խնդիրների առնչությամբ հանդես գալ նախաձեռնություններով, անել առաջարկներ:

9.12. Հանդես գալ որպես շահույթ չհետապնդող կազմակերպությունների հիմնադիր:

9.13. Սահմանել և վճարել կրթաթոշակներ Հայաստանում և այլ պետություններում կրթություն ստացողներ երիտասարդներին, ուսանողներին և ասպիրանտներին:

9.14. Ստեղծել գրադարանային և արխիվային ֆոնդեր Միության գործունեության վերաբերյալ, օրենքով սահմանված կարգով:

9.15. Միության հանձնարարությամբ աշխատանքներ կատարող անձանց, ուղարկել վճարովի գործուղման արտերկիր, այդ գործընթացում ներգրավել մասնագետներ, ինչպես նաև ընդունել Հայաստան ժամանած մասնագետներ և պատվիրակություններ:

9.16. Մասնակցել Հայրենիքի տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումների գործընթացին:

9.17. Ստեղծել կանոնադրական նպատակներին համապատասխան տնտեսական ընկերություններ ու միություններ, ինչպես նաև ձեռք բերել գույք:

9.18. Օգտագործել Միության գույքը Կանոնադրությամբ սահմանված նպատակների համար:

9.19. Մտնել պայմանագրային և այլ իրավական հարաբերությունների մեջ, կատարել քաղաքացիա-իրավական գործարքներ, ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել պարտավորություններ, հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող դատարանում, Հայաստանի, օտարերկրյա պետությունների արբիտրաժային և միջնորդ դատարաններում, ինչպես նաև միջազգային (միջպետական) դատարաններում և այլ մարմիններում:

9.20. Տիրապետել առանձնացված գույքի, պատասխանատվություն կրել այդ գույքով իր պարտավորությունների համար, սեփականատիրոջ իրավունքով իրականացնել գույքի տիրապետում, օգտագործում և տնօրինում գործող օրենսդրության և սույն Կանոնադրության համապատասխան:

9.21. Ստեղծել մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

9.22. Մշակել և իրականացնել մշակութային ծրագրեր՝ ուղղված ժողովրդական արհեստի և ավանդույթների վերածննդի:

9.23. Համագործակցել բոլոր շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ ի նպաստ կանոնադրական խնդիրների և նպատակների իրականացման:

9.24. Տրամադրել խորհրդատվություն իրավական և խորհրդատվական արդյունավետ համակարգերի միջոցով:

9.25. Նպաստել հասարակական կյանքում հայ կնոջ դերի և ակտիվության բարձրացմանը:

9.26. Իրականացնել այլ իրավասություններ գործող օրենսդրության համապատասխան:

Հոդված 10. Միության պարտականությունները.

10.1. Պահպանել Միության գործունեության ոլորտին վերաբերող օրենսդրությունը, միջազգային պայմանագրերն և համաձայնագրերը, միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքները և նորմերը, ինչպես նաև սույն Կանոնադրությունը:

10.2. Ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր գույքի օգտագործման մասին և (կամ) ապահովել նշված հաշվետվության հետ ծանոթանալու մատչելիությունը:

10.3. Լիազոր մարմնի կողմից հարցման դեպքում տրամադրել Միության ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց որոշումները, ինչպես նաև գործունեության մասին տարեկան և եռամսյակային հաշվետվությունները` հարկային մարմիններ ներկայացնելու տվյալների ծավալով:

10.4. Թույլ տալ լիազոր մարմնի ներկայացուցիչներին մասնակցել Միության կողմից անցկացվող միջոցառումներին, նրանց աջակցություն ցույց տալ Միության` կանոնադրական նպատակներին հասնելու և գործող օրենսդրությունը պահպանելու առումով գործունեության հետ ծանոթացմանը:

10.5. Կատարել հասարակական միավորումների գործունեությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ պահանջներ:

Գլուխ IV. ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Հոդված 11.

Միության Հիմնադիրները իրավաբանական անձինք են` Միության Հիմնադիր Համագումար հրավիրած հայկական հասարակական միավորումները: Միության Հիմնադիրները Հիմնադիր Համագումարի անցկացման պահից Միության Անդամներ են: Միության Անդամներն ու Հիմնադիրներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ:

Հոդված 12.

12.1 Անդամակցությունը Միությանը կամավոր է:

12.2 Միության անդամ կարող են լինել Կանոնադրությունն ընդունող, Միության նպատակներն ու խնդիրները կիսող, նրա գործունեությանը մասնակցող և անդամագրության և անդամության վճարները մուծող իրավաբանական անձինք` հայկական հասարակական միավորումները:

12.3 Միության անդամները մասնակցում են նրա գործունեությանը իրենց ներկայացուցիչների միջոցով:

12.4 Միության Անդամության ընդունումը իրականացվում է Միության Համագումարի որոշմամբ և իրավաբանական անձի` հասարակական միավորման գրավոր դիմումի ու հասարակական միավորման լիազոր մարմնի որոշման, նրա գրանցման վկայականի պատճենի հիման վրա: Միության անդամի իրավունքները ստանձնվում են լիազորված մարմնի կողմից որոշում ընդունելու պահից:

12.5 Անդամությունը Միությունում դադարեցվում է Միության անդամի` սեփական ցանկությամբ դուրս գալու մասին գրավոր դիմումի հիման վրա կամ Միության Համագումարի կազմակերպության անդամին հեռացնելու որոշմամբ` Կանոնադրության դրույթների սիստեմատիկ խախտումների կամ Միությանը վարկաբեկող գործողությունների համար:

12.6 Հեռացման որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Միության Անդամի իրավունքները դադարեցվում են Միության լիազոր մարմնի կողմից հեռացման մասին որոշման ընդունման պահից, իսկ Միությունից կամավոր դուրս գալու դեպքում` Միության Գլխավոր Խորհրդին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պահից:

Միության հեռացված կամ դուրս եկած Անդամների փաստաթղթերը պահվում են հեռացման մասին որոշման ընդունումից մեկ տարի և ենթակա են ոչնչացման սահմանված կարգով:

12.7 Միության Անդամների հաշվառումը վարում է Միության Գլխավոր Խորհրդի Նախագահությունը Գլխավոր Խորհրդի հաստատած Կարգի հիման վրա:

12.8 Միությանն անդամակցության վճարի չափը կազմում է տասը հազար ՀՀ դրամ՝ միանվագ վճարմամբ: Անդամության վճարը կազմում է տարեկան երեսուն հազար ՀՀ դրամ: Վճարման կարգն ու պայմանները սահմանում է Միության Նախագահությունը՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

12.9 Միությունից դուրս գալու կամ անդամությունից զրկելու դեպքում անդամակցության և անդամության վճարները չեն վերադարձվում:

12.10 Միության Անդամները պահպանում են իրենց կազմակերպական, գույքային և իրավաբանական ինքնուրույնությունը:

Հոդված 13.

13.1 Միության Անդամներն ու Հիմնադիրներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ:

13.2 Միության Անդամների ու Հիմնադիրների լիազոր ներկայացուցիչները իրավունք ունեն.

  • ընտրել և ընտրվել Միության ղեկավար և վերահսկիչ մարմիններում,
  • մասնակցել Միության ծրագրերի մշակման և իրականացման միջոցառումներին,
  • ներկայացնել Միության գործունեության հարցերով առաջարկներ` Միության ղեկավար մարմինների քննարկմանը,
  • ստանալ անհրաժեշտ տեղեկություններ Միության գործունեության մասին,
  • օրենքով սահմանված կարգով օգտագործել Միության նյութատեխնիկական բազան,
  • ազատորեն դուրս գալ Միության կազմից` գրավոր տեղեկացնելով այդ մասին Գլխավոր Խորհրդին կամ Գլխավոր Խորհրդի Նախագահությանը,
  • անդամակցել այլ հասարակական միավորումների, որոնց գործունեությունը չի հակասում Միության կանոնադրական նպատակներին,

13.3 Միության Անդամները ու Հիմնադիրները պարտավոր են.

  • պահպանել սույն Կանոնադրության դրույթները,
  • ակտիվորեն աջակցել Միության նպատակների և խնդիրների իրագործմանը,
  • կատարել Միության ղեկավար մարմինների որոշումները,
  • խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել Միությանը կամ նրա գործունեությանը,
  • չկատարել Միությանը վարկաբեկող գործողություններ
  • խնամքով օգտագործել Միության գույքը:

Գլուխ V. ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ-ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 14.

Միության ղեկավար, խորհրդատվական, գործադիր և վերստուգիչ-վերահսկիչ մարմիններն են.

  • Համագումարը,
  • Գլխավոր Խորհուրդը,
  • Գլխավոր Խորհրդի Նախագահությունը,
  • Հոգաբարձուների Խորհուրդը,
  • Գործադիր Տնօրինությունը,
  • Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովը:

Հոդված 15.

15.1. Միության բարձրագույն ղեկավար մարմինը Համագումարն է:

15.2. Համագումար հրավիրվում է Միության Գլխավոր Խորհրդի որոշմամբ, Միության անդամներին տեղեկացնելով Համագումար հրավիրելու և նրա ենթադրվող օրակարգի մասին Համագումար հրավիրելու օրվանից ոչ ուշ, քան 3 ամիս առաջ: Հերթական Համագումարները հրավիրվում են 5 տարին մեկ անգամ:

15.3. Արտահերթ Համագումար կարող է հրավիրվել Նախագահի նախաձեռնությամբ, Գլխավոր Խորհրդի որոշմամբ, Գլխավոր Խորհրդի Նախագահության որոշմամբ, Միության Անդամների ավելի քան 50%-ի գրավոր պահանջով, Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի գրավոր պահանջով:

Արտահերթ Համագումարի մասին տեղեկությունը Միության անդամներին է ուղարկվում դրա անցկացման օրից ոչ ուշ, քան 30 օր առաջ:

15.4. Համագումարը համարվում է իրավազոր, եթե ներկա է Միության անդամների ներկայացուցիչների կեսից ավելին:

15.5. Համագումարի ներկայացուցչության նորմը, Համագումարի անցկացման տեղը, օրակարգի նախագիծը և ամսաթիվը որոշվում է Գլխավոր Խորհրդի կողմից:

15.6. Համագումարի աշխատանքը բացում է Միության Նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` Միության փոխնախագահներից մեկը` Համագումարի աշխատակարգի համաձայն:

Հոդված 16.

16.1. Համագումարն իրավունք ունի քննության առնել Միության գործունեության ցանկացած հարց:

16.2. Համագումարի բացառիկ իրավասությունն է.

  • Կանոնադրության, Ծրագրի ու աշխատակարգի հաստատումը, Միության Կանոնադրությունում և Ծրագրում փոփոխությունների և լրացումների կատարելը,
  • Միության Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի գործունեության Կարգը հաստատելը,
  • Միության գործունեության հիմնական ուղղությունների սահմանումը,
  • Միության վերակազմակերպման և լուծարման մասին որոշում ընդունելը,
  • Միության անդամների ընդունելության և հեռացման մասին որոշում ընդունելը,
  • Նախագահի, Փոխնախագահների, այդ թվում՝ առաջին փոխնախագահի, Գլխավոր Խորհրդի անդամների, Գլխավոր Խորհրդի Նախագահության անդամների, Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրություն` 5 տարի ժամկետով,
  • Նախագահի, Փոխնախագահների, այդ թվում՝ առաջին փոխնախագահի, Գլխավոր Խորհրդի անդամների, Գլխավոր Խորհրդի Նախագահության անդամների, Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
  • Միության Նախագահի, Գլխավոր Խորհրդի, Գլխավոր Խորհրդի Նախագահության, Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունների ունկնդրումը և հաստատումը:

16.3. Նախագահը, Փոխնախագահները, այդ թվում՝ առաջին փոխնախագահը, Գլխավոր Խորհրդի անդամները, Գլխավոր Խորհրդի Նախագահության անդամները և Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով բաց քվեարկությամբ, քվորումի առկայության դեպքում, ներկայացուցիչների ձայների պարզ մեծամասնությամբ: Նրանց լիազորությունները դադարեցվում են Միության ղեկավար և վերահսկիչ մարմինների նոր կազմի ընտրություններից հետո:

16.4. Համագումարի որոշումներն ընդունվում են հետևյալ հարցերով.

  • Կանոնադրության և Ծրագրի հաստատում, Կանոնադրության մեջ և Ծրագրում փոփոխությունների և լրացումների կատարում` քվորումի առկայության դեպքում պատգամավորների ձայների 2/3-ով,
  • Միության վերակազմակերպում և լուծարում` քվորումի առկայության դեպքում պատգամավորների ձայների 2/3-ով,
  • Համագումարի ռեգլամենտի ընդունում` քվորումի առկայության դեպքում պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ:

16.5. Միության կանոնադրական և ծրագրային հարցերով որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` քվորումի առկայության դեպքում պատգամավորների կեսից ավելի ձայներով:

16.6. Համագումարի բացառիկ իրավասությունն է ընտրել Միության պատվավոր Նախագահ:

Հոդված 17.

17.1. Գլխավոր Խորհուրդը հանդիսանում է Միության կոլեգիալ ղեկավար մարմինը Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում, որն ընտրվում է 5 տարի ժամկետով, Համագումարի կողմից որոշված թվաքանակով:

17.2. Գլխավոր Խորհուրդը կազմված է Նախագահից, առաջին փոխնախագահից, փոխնախագահներից, Գլխավոր Խորհրդի Նախագահության անդամներից, Գործադիր Տնօրինության ղեկավարից, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարներից և Համագումարի կողմից ընտրված այլ անդամներից: Գլխավոր Խորհրդի անդամների քանակական կազմը սահմանում է Միության Համագումարը:

Գլխավոր Խորհրդի անդամներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ:

17.3. Գլխավոր Խորհրդի ղեկավարն ի պաշտոնե Միության Նախագահն է: Նախագահը, կամ նրա հանձնարարությամբ՝ առաջին փոխնախագահը, վարում է Գլխավոր Խորհրդի նիստերը:

17.4. Գլխավոր Խորհրդի նիստերը հրավիրվում են Նախագահի կողմից տարին մեկ անգամ:

17.5. Գլխավոր Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Նախագահի կողմից, Միության Գլխավոր Խորհրդի Նախագահության որոշմամբ կամ Գլխավոր Խորհրդի որոշմամբ:

17.6. Գլխավոր Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել իր իրավասության շրջանակներում, եթե նիստին ներկա է Գլխավոր Խորհրդի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են Գլխավոր Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ քվորումի առկայության պայմաններում: Քվեարկության ձևը որոշում է Գլխավոր Խորհուրդը:

17.7. Գլխավոր Խորհրդի արձանագրությունը ստորագրում է Նախագահը կամ առաջին փոխնախագահը և արձանագրություն կազմող քարտուղարը:

Հոդված 18.

18.1. Միության Գլխավոր Խորհուրդն իրավասու է

  • իրականացնել Միության գործունեության ղեկավարումը Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում,
  • որոշել Համագումարի օրակարգի նախագիծը, անցկացման տեղն ու ամսաթիվը, պատրաստել հերթական Համագումարի նյութերը,
  • հրավիրել արտահերթ Համագումար,
  • վերահսկում իրականացնել Համագումարում ընդունված որոշումների կատարման նկատմամբ,
  • սահմանել անդամակցության և անդամության վճարների չափը,
  • սահմանել Համագումարի ներկայացուցչության նորմերը,
  • ձևավորել Գլխավոր Խորհրդի հանձնաժողովներ և այլ մարմիններ, նշանակել նրանց ղեկավարներին,
  • հաստատել Միության հանձնաժողովների մասին Կարգերը,
  • հաստատել Միության տարեկան բյուջեն և աշխատանքային ծրագիրը,
  • լսել Նախագահի ամենամյա հաշվետվությունները և հաղորդումները Միության գործունեության մասին, ընդունել դրանց մասին որոշումներ,
  • քննության առնել Միության Կանոնադրության, Ծրագրի և Համագումարի աշխատակարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկները` Համագումարին ներկայացնելու համար,
  • որոշել Միության գործունեության հիմնական ուղղություններն ու երկարաժամկետ ծրագրերը և ներկայացնել Համագումարի հաստատմանը,
  • իրականացնել այլ գործառույթներ, բացի Միության մյուս մարմինների բացառիկ իրավասությանը վերաբերող գործառույթներից:

Հոդված 19.

Միության Նախագահը, առաջին փոխնախագահն ու փոխնախագահները.

19.1. Նախագահը, առաջին փոխնախագահն և փոխնախագահներն ընտրվում են Միության Համագումարի կողմից 5 տարի ժամանակով: Նույն անձը կարող է անընդմեջ ընտրվել Միության Նախագահի պաշտոնում ոչ ավել, քան երկու անգամ:

19.2. Փոխնախագահները ընտրվում են Համագումարում Նախագահի ներկայացմամբ և իրենց աշխատանքն իրականացնում են Միության Նախագահի կողմից որոշված գործունեության ուղղություններով: Միության առաջին փոխնախագահը նշանակվում է Միության Գործադիր Տնօրինության ղեկավար:

19.3. Փոխնախագահներն ի պաշտոնե Միության Գլխավոր Խորհրդի, Գլխավոր Խորհրդի Նախագահության անդամներ են, հաշվետու են Միության Համագումարին, Միության Գլխավոր Խորհրդին, Գլխավոր Խորհրդի Նախագահությանը և Նախագահին:

19.4. Միության Նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է առաջին փոխնախագահը` Նախագահի գրավոր հանձնարարությամբ: Նախագահը համարվում է բացակայող, եթե նա չի կարող կատարել իր պարտականությունները առողջական վիճակի կամ արձակուրդում, գործուղման մեջ գտնվելու պատճառներով: Որոշումը Նախագահի պարտականությունները առաջին փոխնախագահի վրա դնելու մասին ձևակերպվում է Նախագահի գրավոր հանձնարարությամբ կամ Միության Գլխավոր Խորհրդի Նախագահության որոշմամբ:

19.5. Նախագահի կողմից 6 ամիս և ավելի իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում Գլխավոր Խորհուրդը պարտավոր է երեք ամսվա ընթացքում գումարել Միության արտահերթ Համագումար Նախագահի ընտրության համար:

Հոդված 20.

20.1. Նախագահի լիազորությունները.

  • իրականացնում է Միության, Գլխավոր Խորհրդի և Գլխավոր Խորհրդի Նախագահության և Հոգաբարձուների Խորհրդի գործունեության ղեկավարումը,
  • ունի Միության ֆինանսական և այլ իրավաբանական փաստաթղթերի առաջին ստորագրության իրավունք,
  • առանց լիազորագրի ներկայացնում է Միությունը պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, կրոնական, արտասահմանյան, միջազգային միավորումների հետ հարաբերություններում, փոխհարաբերվում է բոլոր շահագրգիռ անձանց հետ,
  • որոշում է Միության զարգացման քաղաքականությունը` Միության Համագումարի որոշումների, Գլխավոր Խորհրդի որոշումների և սույն Կանոնադրությանը համապատասխան,
  • Գլխավոր Խորհրդի հետ համատեղ որոշում է Միության գործունեության հեռանկարային ուղղությունները,
  • կնքում է գործարքներ, պայմանագրեր, համաձայնություններ, իրականացնում է այլ իրավաբանական գործողություններ գործող օրենսդրության և սույն Կանոնադրության համաձայն,
  • ղեկավարում և համակարգում է Միության կադրային աշխատանքը,
  • համագումարին ներկայացնում է Միության առաջին փոխնախագահի, փոխնախագահների թեկնածությունները և որոշում է նրանց գործունեության հիմնական ուղղությունները,
  • Գլխավոր Խորհրդի Նախագահությանը ներկայացնում է առաջարկություններ` Միության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարների նշանակման գծով,
  • բաշխում է պարտականությունները Միության Գլխավոր Խորհրդի, Գլխավոր Խորհրդի Նախագահության, Հոգաբարձուների Խորհրդի անդամների և փոխնախագահների միջև,
  • հաստատում է Գործադիր Տնօրինության մասին Կարգը և Գլխավոր Խորհրդի Նախագահությանն է ներկայացնում նրա կազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, սահմանում է հաստիքային աշխատակիցների պաշտոնական դրույքաչափերը գործող օրենսդրության համաձայն,
  • առաջին փոխնախագահին նշանակում է Միության Գործադիր Տնօրինության ղեկավար,
  • սահմանում է Հոգաբարձուների Խորհրդի քանակական կազմն ու ձևավորման կարգը,
  • հաստատում է Հոգաբարձուների Խորհրդի գործունեության մասին Կարգը,
  • ընդունում և ազատում է Միության հաստիքային աշխատակիցներին, տալիս է աշխատակիցների համար պարտադիր հրամաններ և կարգադրություններ,
  • տնօրինում է Միության գույքն ու միջոցներն իր իրավասության և Գլխավոր Խորհրդի Նախագահության հաստատած նախահաշիվների շրջանակներում,
  • տալիս է լիազորագրեր, ստորագրում է փաստաթղթեր, բանկային հաստատություններում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ (այդ թվում` նաև արտարժույթով),
  • հաշվետու է Համագումարին, Գլխավոր Խորհրդին, Գլխավոր Խորհրդի Նախագահությանը,
  • իրականացնում է այլ գործառույթներ, բացի Միության մյուս մարմինների բացառիկ իրավասությանը վերաբերող գործառույթներից,
  • լիազորությունների մի մասը կարող է հանձնել առաջին փոխնախագահին և փոխնախագահներին:

Հոդված 21.

Միության Գլխավոր Խորհրդի Նախագահությունը.

21.1. Միության Գլխավոր Խորհրդի Նախագահությունը ղեկավարման մշտական գործող կոլեգիալ մարմին է:

21.2. Միության Գլխավոր Խորհրդի Նախագահությունը ընտրվում է Գլխավոր Խորհրդի անդամներից Միության Համագումարի որոշմամբ 5 տարի ժամկետով: Գլխավոր Խորհրդի Նախագահության անդամների քանակական կազմը, ընտրության կարգն ու հետկանչը սահմանում է Միության Համագումարը:

21.3. Գլխավոր Խորհրդի Նախագահության կազմի մեջ ի պաշտոնե մտնում են Միության Նախագահը և փոխնախագահները:

21.4. Գլխավոր Խորհրդի Նախագահության ղեկավարն ի պաշտոնե Միության Նախագահն է:

21.5. Գլխավոր Խորհրդի Նախագահության նիստերը անցկացվում են երեք ամիսը մեկ անգամ:

21.6. Գլխավոր Խորհրդի Նախագահության նիստերը հրավիրում է Միության Նախագահը կամ նրա հանձնարարությամբ` առաջին փոխնախագահը: Գլխավոր Խորհրդի Նախագահության արտահերթ նիստ կարող է հրավիրվել Միության Գլխավոր Խորհրդի որոշմամբ, Միության անդամների ավելի քան կեսի գրավոր պահանջով:

21.7. Գլխավոր Խորհրդի Նախագահության նիստերը իրավասու են Գլխավոր Խորհրդի Նախագահության կեսից ավելի անդամների առկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ քվորումի առկայության դեպքում: Քվեարկության ձևը որոշում է Միության Գլխավոր Խորհրդի Նախագահությունը:

21.8. Գլխավոր Խորհրդի Նախագահության արձանագրությունը ստորագրում են Նախագահը կամ փոխնախագահը և արձանագրությունը վարող քարտուղարը:

21.9. Միության Գլխավոր Խորհրդի Նախագահությունը իր աշխատանքը կառուցում է աշխարհագրական սկզբունքով:

Հոդված 22.

22.1. Միության Գլխավոր Խորհրդի Նախագահությունը ունի հետևյալ լիազորությունները.

  • տնօրինում է Միության գույքն ու միջոցները,
  • ընդունում է որոշումներ Միության մասնաճյուղեր և ներկայացուցչություններ բացելու մասին և Նախագահի ներկայացմամբ նշանակում դրանց ղեկավարներին,
  • հաստատում է Միության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների մասին Կարգերը,
  • ընդունում է որոշումներ իրավաբանական անձանց իրավունքներ ունեցող տնտեսական ընկերակցությունների և միությունների ստեղծման մասին,
  • Նախագահի ներկայացմամբ ընդունում է որոշում Միության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարների հաստատման մասին,
  • ընդունում է որոշումներ ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին,
  • ապահովում է Միության Համագումարի և Գլխավոր Խորհրդի որոշումների կատարումը,
  • ընդունում է որոշումներ Միության կազմում նոր Անդամներ ընդունելու և անդամությունը դադարեցնելու մասին,
  • վարում է Միության Անդամների հաշվառում,
  • Նախագահի ներկայացմամբ հաստատում է Միության Գործադիր Տնօրինության կառուցվածքը,
  • իրականացնում է այլ գործառույթներ, բացի Միության մյուս մարմինների բացառիկ իրավասությանը վերաբերող գործառույթներից,
  • հաշվետու է Միության Համագումարին:

Հոդված 23.

Միության Հոգաբարձուների Խորհուրդը

23.1. Հոգաբարձուների Խորհուրդը Միության Նախագահին կից խորհրդակցական մարմին է, իրականացնում է խորհրդատվական գործունեություն և օգնում է Նախագահին Միության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման գործում:

23.2. Հոգաբարձուների Խորհուրդը գործում է Միության Նախագահի հաստատած Հոգաբարձուների Խորհրդի մասին Կարգով:

23.3. Հոգաբարձուների Խորհուրդը ձևավորում է Միության Նախագահը Միության կանոնադրական նպատակներն ու խնդիրները ընդունող գիտության, մշակույթի, կրթության անվանի գործիչներից, քաղաքական և հասարակական գործիչներից, ձեռնարկատերերից:

23.4. Հոգաբարձուների Խորհրդի լիազորությունները.

  • մասնակցություն Միության ծրագրերի իրականացմանը,
  • Միության կանոնադրական նպատակներին և խնդիրներին հասնելու համար ֆինանսական միջոցների հավաքագրման կազմակերպումը,
  • աջակցություն Միությանը շահագրգիռ պետական, հասարակական և ձեռնարկատիրական, այդ թվում` միջազգային կառույցների հետ համագործակցության ձևավորմանը և զարգացմանը,
  • աջակցություն Միության հեղինակության ամրապնդմանն ու գաղափարների ժողովրդականացմանը,
  • գիտության, մշակույթի, կրթության, ձեռնարկատիրական գործունեության ոլորտներում Միության զարգացման ռազմավարության որոշում,

23.5. Հոգաբարձուների Խորհրդի քանակական կազմը որոշում է Միության Նախագահը:

23.6. Հոգաբարձուների Խորհրդի գործունեության ղեկավարումն իրականացնում է Միության Նախագահը:

23.7. Հոգաբարձուների Խորհրդի նիստերը իրավազոր են Հոգաբարձուների Խորհրդի անդամների կեսից ավելիի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են քվորումի առկայության պայմաններում անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարակության ձևը սահմանում է Միության Հոգաբարձուների Խորհուրդը: Հոգաբարձուների Խորհրդի նիստը գումարվում է տարին մեկ անգամ Միության Նախագահի որոշմամբ: Արտահերթ նիստերը կարող են գումարվել Հոգաբարձուների Խորհրդի որոշմամբ:

23.8. Հոգաբարձուների Խորհրդի արձանագրությունը ստորագրում են Նախագահը և արձանագրությունը վարող քարտուղարը:

Հոդված 24.

Միության Գործադիր Տնօրինությունը.

24.1. Գործադիր Տնօրինությունը մշտապես գործող մարմին է, որն ապահովում է Միության ծրագրային և ընթացիկ բնականոն գործունեությունը:

24.2. Գործադիր Տնօրինության ղեկավարը Միության առաջին փոխնախագահն է: Գործադիր Տնօրինության ղեկավարը հաշվետու է Միության Նախագահին և գործում է Գործադիր Տնօրինության մասին Կարգով:

24.3. Գործադիր Տնօրինության կառուցվածքը Միության Նախագահի առաջարկմամբ հաստատում է Գլխավոր Խորհրդի Նախագահությունը:

Հոդված 25.

25.1. Գործադիր Տնօրինության ղեկավարը օժտված է հետևյալ լիազորություններով.

  • ղեկավարում է Միության Գործադիր Տնօրինությունը և ապահովում ընթացիկ գործունեությունը,
  • բացում է հաշվարկային հաշիվ և տնօրինում այն,
  • ապահովում է Միության ղեկավար մարմինների որոշումների կատարումը իր իրավասությունների սահմաններում,
  • օպերատիվ և տեղեկատվական կապ է պահպանում Միության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների հետ,
  • ներկայացնում է Միությունը՝ Նախագահի կողմից տրված լիազորագրով,
  • իրավունք ունի ստորագրել իր իրավասությանը վերաբերող ֆինանսական և կարգադրիչ փաստաթղթեր,
  • տնօրինում է Միության գույքն ու միջոցները իր իրավասության և Գլխավոր Խորհրդի Նախագահության հաստատած նախահաշիվների շրջանակներում,
  • իրականացնում է կադրերի հավաքագրումն ու ընտրությունը,
  • իրականացնում է այլ գործառույթներ, բացի Միության մյուս մարմինների իրավասությանը վերաբերող գործառույթներից:

Հոդված 26.

26.1. Գործադիր Տնօրինությունն ունի Հաշվապահ, որը

  • պատասխանատվություն է կրում Միության ֆինանսական ողջ գործունեության համար և օրենքով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով Նախագահին հաշվետվություն է ներկայացնում Միության ֆինանսական վիճակի մասին: Հաշվապահն ունի ֆինանսական փաստաթղթերի երկրորդ ստորագրության իրավունք:
  • Գործադիր տնօրինության հաշվապահը և աշխատակիցները աշխատավարձ են ստանում աշխատանքային պայմանագրերին (գործարքներին) և գործող օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 27.

Միության Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովը /ՎՎՀ/.

27.1. Միության Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում Համագումարի, Գլխավոր Խորհրդի, Գլխավոր Խորհրդի Նախագահության որոշումների կատարման, Միության ֆինանսատնտեսական և կանոնադրական գործունեության իրականացման, միջոցների ծախսման օրինականության և արդյունավետության նկատմամբ:

27.2. Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի քանակական կազմը, անդամների ընտրության կարգն ու լիազորությունների դադարեցումը սահմանվում է Համագումարի որոշմամբ: Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի (ՎՎՀ) անդամ չեն կարող լինել Գլխավոր Խորհրդի անդամները, Գլխավոր Խորհրդի Նախագահության անդամները և Միության Գործադիր Տնօրինության հաստիքային աշխատակիցները: ՎՎՀ-ի նիստը գումարվում է 6 ամիսը մեկ անգամ Միության ՎՎՀ Նախագահի որոշմամբ: ՎՎՀ-ի արտահերթ նիստերը կարող են գումարվել ՎՎՀ-ի որոշմամբ կամ ՎՎՀ Նախագահի նախաձեռնությամբ: ՎՎՀ-ի նիստերը իրավասու են ՎՎՀ-ի անդամների կեսից ավելիի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են քվորումի առկայության պայմաններում ՎՎՀ-ի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվերակության ձևը սահմանում է ՎՎՀ-ն: ՎՎՀ արձանագրությունը ստորագրում են ՎՎՀ Նախագահը և արձանագրությունը վարող քարտուղարը:

27.3. Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Միության Համագումարի կողմից հաստատված Կարգով:

27.4. Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի անդամները կարող են ներկա լինել Գլխավոր Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով:

27.5. Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովը հաշվետու է միայն Միության Համագումարին:

Հոդված 28.

Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովն իրավասու է

  • պահանջել ցանկացած փաստաթուղթ և քննության առնել ցանկացած հարց, որ վերաբերում է Միության ֆինանսա-տնտեսական գործունեությանը,
  • անցկացնել Միության ֆինանսա-տնտեսական գործունեության տարեկան ընթացիկ հերթական և արտահերթ ստուգումներ,
  • ամեն տարի տեղեկացնել Գլխավոր Խորհրդին Միության ֆինանսա-տնտեսական գործունեության ստուգումների արդյունքների մասին,
  • քննության առնել Միության Անդամների բողոքները,

Հոդված 29.

29.1. Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահն ընտրվում է Համագումարի կողմից` Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի կազմից 5 տարվա ժամկետով: Գլխավոր Խորհրդի և նրա Նախագահության անդամները Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի կազմում չեն կարող ընտրվել:

29.2. Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահն օժտված է հետևյալ լիազորություններով.

  • ղեկավարում է Միության Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի գործունեությունը,
  • ապահովում է Միության ֆինանսա-տնտեսական գործունեության վերահսկողության կատարումը, Միության ֆինանսա-տնտեսական գործունեության հերթական և արտահերթ ստուգումների անցկացումը,
  • ստորագրում է Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի փաստաթղթերը,
  • պահանջում է Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի իրավասությանը վերաբերող ցանկացած փաստաթուղթ և քննում է ցանկացած հարց,
  • ներկայացնում է Համագումարին Միության ֆինանսա-տնտեսական գործունեության մասին հաշվետվությունը:

29.3. Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում իր պարտականությունները կատարում է ՎՎՀ անդամներից մեկը Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի որոշմամբ կամ ՎՎՀ նախագահի գրավոր հանձնարարությամբ:

Գլուխ VI. ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՆ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30.

30.1. Միությունն իրավասու է ստեղծել իր մասնաճյուղերը և ներկայացուցչությունները Հայաստանում և արտասահմանում` գործող օրենսդրության համաձայն և միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա:

30.2. Մասնաճյուղերը և ներկայացուցչությունները Միության առանձնացված ստորաբաժանումներն են: Մասնաճյուղերը և ներկայացուցչությունները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձ չեն:

30.3. Միության մասնաճյուղի և ներկայացուցչության գործունեությունը համակարգում են Միության փոխնախագահները՝ Միության Նախագահի հանձնարարությամբ: Մասնաճյուղերում և ներկայացուցչություններում Միության Գլխավոր խորհրդի Նախագահության կողմից կարող են նշանակվել գործադիր տնօրեններ:

30.4. Մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները տնօրինում են Միության գույքը և իրենց գործունեությունն իրականացնում են մասնաճյուղի և ներկայացուցչության մասին Միության Գլխավոր Խորհրդի Նախագահության կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:

30.5. Մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն իրենց գործունեությունն իրականացնում են Միության անունից: Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության համար պատասխանատվություն է կրում Միությունը:

Գլուխ VII. ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ – ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 31.

31.1. Միությունը կարող է որպես սեփականություն ունենալ կամ կառավարել շենքեր, շինություններ, բնակարանային ֆոնդ, սարքավորումներ, կահավորանք, անշարժ կամ շարժական գույք, դրամական միջոցներ, այդ թվում` արտարժույթով, բաժնետոմսեր և այլ արժեթղթեր, այլ գույք, ինչպես նաև Միության նյութական ապահովման և նորմալ գործառնության համար որպես սեփականություն կամ անժամկետ օգտագործման անհրաժեշտ հողատարածքներ ունենալ:

31.2 Միության կանոնադրական նպատակներին և խնդիրներին համապատասխան նրա սեփականություն կարող են լինել հրատարակչություններ, գիտական և ուսումնական կազմակերպություններ, ինչպես նաև մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի օբյեկտներ` ստեղծված կամ ձեռք բերված Միության կողմից օրենքով սահմանված կարգով:

31.3. Միության կողմից մասնաճյուղերին և ներկայացուցչություններին ամրագրված գույքը պատկանում է նրանց օպերատիվ կառավարման իրավունքով և առանց Միության համաձայնության օտարման ենթակա չէ:

Հոդված 32.

Միության միջոցները կարող են ձևավորվել ի հաշիվ

  • Միության Անդամների գույքային և այլ ներդրումների,
  • անդամակցության և անդամության վճարների,
  • իրավաբանական և ֆիզիկական, այդ թվում` օտարերկրյա անձանց, կամավոր և նպատակային վճարների և նվիրատվությունների,
  • բաժնետոմսերից, փոխառություններից և այլ արժեթղթերից ու ներդրումներից ստացվող դեվիդենտների (եկամուտներ, տոկոսներ),
  • գույքի և ակտիվների իրացման, ցուցահանդեսների անցկացման, զանգվածային-մշակութային միջոցառումների, Միության հրատարակչական, ինտելեկտուալ, ձեռնարկատիրական, արտաքին տնտեսական և հասարակական միավորումների համար օրենսդրությամբ չարգելված այլ գործունեության միջոցով ստացված եկամուտներ,
  • Միության ստեղծած առևտրային կազմակերպություններից ստացված եկամուտների,
  • Միության սեփականության շահագործումից ստացված եկամուտների,
  • գործող օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերի:

Հոդված 33.

33.1 Միության ստացած բոլոր միջոցներն օգտագործվում են սույն Կանոնադրությանն համապատասխան նպատակներին և խնդիրներին հասնելու համար և անդամների միջև բախշվելու ենթակա չեն:

33.2 Միությունը կարող է իր ծրագրերի ֆինանսավորման համար օգտագործել բանկային վարկեր:

33.3 Միությունը կարող է ֆինանսավորել բարեգործական, գիտական և այլ միջոցառումներ` կապված կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման հետ:

33.4 Միության Անդամների վճարներն ու նվիրատվությունները կարող են մուտքագրվել դրամական կամ այլ բնական` սարքավորումների, շինությունների, գույքի, նորարարության և այլ ինտելեկտուալ սեփականության, ինչպես նաև դրանց օգտագործման իրավունքի ձևով: Այդ դեպքում կատարվում է վճարի դրամական գնահատում, որը ամրագրվում է Միության Գլխավոր Խորհրդի Նախագահության որոշման մեջ:

33.5 Միության սեփականությունն են հանդիսանում նրա կողմից ստեղծված, ձեռք բերված կամ քաղաքացիների և կազմակերպությունների կողմից փոխանցված գույքը` ներառելով դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթերը և ինտելեկտուալ սեփականության իրավունքները:

33.6 Միությանը պատկանող ողջ գույքի սեփականատեր է հանդիսանում Միությունն ամբողջությամբ: Սեփականատիրոջ իրավունքները Միության անունից իրականացնում է մշտապես գործող կոլեգիալ ղեկավարման մարմինը` Գլխավոր Խորհրդի Նախագահությունը: Միության անդամները իրենց պատկանող գույքի սեփականատերերն են և Միությանը պատկանող սեփականության բաժնի իրավունք չունեն:

Գլուխ VIII. ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 34.

Միության Կանոնադրության մեջ բոլոր փոփոխություններն ու լրացումները քննարկվում և հաստատվում են Միության Համագումարի կողմից պատգամավորների ձայների ոչ պակաս, քան 2/3-ով` օրենքով սահմանված կարգով դրանց հետագա գրանցմամբ:

Գլուխ IX. ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 35.

35.1 Միության գործունեության դադարեցումը կարող է իրականացվել լուծարման ճանապարհով:

35.2 Միության վերակազմակերպումը և լուծարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համաձայն և նախատեսված կարգով:

35.3 Միության վերակազմակերպումը և լուծարումը իրականացվում է Համագումարի որոշմամբ, եթե քվորումի առկայության դեպքում այդ որոշմանը կողմ է քվեարկել պատգամավորների 2/3-ից ավելին:

35.4 Միության լուծարումը կարող է իրականացվել համապատասխան որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Հոդված 36.

36.1 Միության լուծարման հետևանքով մնացած գույքն ու միջոցները պարտատերերի պահանջների բավարարումից հետո ուղղվում են սույն Կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա փոխանցվում է պետական բյուջե:

36.2 Մնացած գույքի օգտագործման մասին որոշումը հրապարակվում է լուծարման հանձնաժողովի կողմից տպագիր մամուլում:

Հոդված 37.

37.1 Միությունը ապահովում է հաստիքային աշխատակիցների փաստաթղթերի հաշվառումն ու պահպանությունը և գործունեության դադարեցման դեպքում օրենքով նախատեսված կարգով ժամանակին փոխանցում է պետական պահպանության:

37.2 Միությունը ժամանակին տեղեկացնում է լիազոր մարմնին իր լուծարման մասին` իրավաբանական անձանց գրանցամատյանում համապատասխան գրառում անելու համար:

Հոդված 38.

Միությունը համարվում է վերակազմակերպված կամ լուծարված իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում այդ մասին գրառում արվելուց հետո:

Հոդված 39.

Միության Անդամները Միության պարտավորություններով կրում են համապարտ պատասխանատվություն Միության լուծարումից հետո 2 տարվա ընթացքում` Միության կողմից սահմանած չափով: