ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

\r\nՄիասնություն գլխավորում, ազատություն երկրորդայինում և Սեր ամենուրեք:\r\n\r\nՆերսես Շնորհալի\r\n\r\n \r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսը որպես իր գործունեության առանցքային նպատակ ամրագրել է հայապահպանությունը և համազգային խնդիրների շուրջ աշխարհասփյուռ հայության միասնականության ապահովումը:\r\n\r\nՄեր խնդիրն է աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների հսկայական ներուժի, հնարավորությունների և ջանքերի մեկտեղումը` ի բարօրություն մեր Հայրենիքի ու ժողովրդի:\r\n\r\nԱյդ խնդրի նպատակային և արդյունավետ լուծման համար մենք առանձնացրել ենք կազմակերպության գործունեության հետևյալ հիմնական ուղղությունները /ոլորտները/` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում, հայապահպանություն / հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանում /, ինչպես նաև Հայաստանի և Արցախի հզորացման ծրագրեր:\r\n\r\nԿոնգրեսը մտադիր է իրականացնել շարունակական ծրագրեր սփյուռքահայ երիտասարդների ներգրավմամբ:\r\n\r\n1. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում\r\n\r\nՀայոց Ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է:\r\n\r\nՑեղասպանության միջազգային ճանաչումը և հետևանքների հաղթահարումը համազգային նշանակության հիմնախնդիր է, մեր ժողովրդի անվտանգության կարևոր երաշխիքներից է թե’ Հայրենիքում, թե’ սփյուռքում: Այդ հիմնախնդրի լուծումը պահանջում է Հայոց պետության և հայ ժողովրդի միասնականություն և ներուժի համախմբում:\r\n\r\n2015թ. լրանալու է Մեծ Եղեռնի 100 ամյա տարելիցը: Ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով:\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսը անհրաժեշտ է համարում համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցված, իրականացնել համալիր գործունեության ծրագիր՝ նշված խնդիրը հետևողականորեն լուծելու համար:\r\n\r\nԳործունեության ծրագրային հիմնադրույթները, մասնավորապես, ընդգրկում են՝\r\n

    \r\n

  • Համընդհանուր լոբբինգի կազմակերպմանն ու իրականցմանն ուղղված գործողությունների միասնական ծրագիր: Կոնգրեսն անհրաժեշտ է համարում իրականացնել միջոցառումներ, որոնք միտված են ոչ միայն մեր պատմական հիշողության ամրապնդմանը, այլև միջազգային հանրությանը՝ հայ ժողովրդի պահանջատիրության ներկայացմանը: Ծրագրով նախատեսվում է՝\r\n
      \r\n

    • ա) գիտնականների, փորձագետների, հասարակական և քաղաքական գործիչների միջազգային առաջավոր ԶԼՄ-ներում ելույթների ու հրապարակումների ներկայացում: Դրանք պետք է արտացոլեն ոչ միայն այդ հանցագործության ողբերգությունը, այլև առավել չափով ուղիներ նախանշեն դրա հետևանքների հաղթահարման առումով:
    • \r\n

    • բ) ակտիվ աշխատանք սփյուռքյան հայկական հասարակական կառույցների հետ՝ Հայոց ցեղասպանության պատմական փաստի լուսաբանման, ներկայացման, տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների կողմից հանցագործության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև զանգվածային միջոցառումների կազմակերպման առումներով:
    • \r\n

    \r\n

  • \r\n

  • 2010թ. մեկնարկած “Անմեղ նահատակների հիշատակին” նախաձեռնության շարունակական ընթացք, որով նախատեսում է մինչև Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը Հայաստանի ողջ տարածքում տնկել 1.5 մլն ծառ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
  • \r\n

  • “Միջազգային իրավունքը և 21-րդ դարի մարտահրավերները” միջազգային գիտագործնական կոնֆերանսի անցկացում, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կարող են քննարկվել Ցեղասպանության ճանաչման և հետևանքների հաղթահարման միջազգային-իրավական պատասխանատվության հարցերը, ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմելու նպատակահարմարությունը, որում կհիմնավորվի Թուրքիայի կողմից հայ ժողովրդին քաղաքական և նյութական փոխհատուցման պահանջը:
  • \r\n

  • Հայ իրավագետ-միջազգայնագետների խմբի ձևավորում: Այդ խմբի առաքելությունը պետք է լինի տարբեր երկրներում և միջազգային կառույցներում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հետևանքների վերացման իրավական հիմքերի ապահովումը, ինչպես նաև, աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման նպատակով ներկայացնել առաջարկություններ տվյալ ոլորտում միջազգային իրավունքի զարգացման համար:
  • \r\n

\r\nՑեղասպանության 100-ամյա տարելիցը աշխարհասփյուռ հայության միասնական դիրքորոշման արտահայտման համար կարևոր պատմական և քաղաքական առիթ է: Համաշխարհային հայկական կոնգրեսը առանցքային է համարում այս ուղղությամբ համակարգված և հետևողական ծրագրի իրագործումը:\r\n\r\n2. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի լուծում\r\n\r\nԱրցախյան հիմնահարցը մեր համազգային խնդիրն է:\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսը նպատակ ունի իրականացնել միասնական գործողությունների ծրագիր:\r\n\r\nԾրագրային փաթեթը, մասնավորապես պետք է ընդգրկի`\r\n

    \r\n

  • Սփյուռքի հայկական կառույցների մոտ միասնական դիրքորոշման ձևավորմանն ուղղված ծրագիր /հիմնախնդրի ամբողջական և ճշգրիտ, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա հիմնված ընկալում և ներկայացում/;
  • \r\n

  • Սփյուռքի կառույցների կողմից տեղի իշխանություններին, կառավարություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին հիմնախնդրի պատշաճ ներկայացմանը, պրոպագանդայի և լոբբինգի իրականացմանն ուղղված գործողություններ;
  • \r\n

  • Միասնական գործողությունների, համերաշխության, բողոքի լայնածավալ ցույցերի հավաքների կազմակերպում և անցկացում:
  • \r\n

\r\n3. Հայապահպանություն` հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանում և զարգացում.\r\n\r\nՍփյուռքում հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանումը և զարգացումը ռազմավարական նշանակության խնդիր է: Համաշխարհային հայկական կոնգրեսը մտադիր է իրականացնել շարունակական ծրագրեր ինչպես Հայաստանում՝ համապատասխան պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցաբար, այպես էլ սփյուռքում՝ հայկական համայնքային կառույցների և կազմակերպությունների ներգրավմամբ:\r\n\r\nԾրագրային փաթեթը, մասնավորապես, ընդգրկում է`\r\n

    \r\n

  • ՀՀ Սփյուռքի նախարարության հետ 2010թ. կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում, շարունակել «Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար» համահայկական ամենամյա մրցույթների համատեղ կազմակերպումն և անցկացումը:
  • \r\n

  • Սփյուռքի հայկական դպրոցների աշակերտների համար անցկացնել միջազգային օլիմպիադա «Ինչպե՞ս եմ ես ինձ նույնականացնում որպես հայ» խորագրով: Հաղթողներին որպես մրցանակ կտրվի Հայաստանում ամառային երիտասարդական ճամբարին մասնակցելու հնարավորություն:
  • \r\n

  • Սփյուռքում իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսվում է անցկացնել արվեստի ճյուղերի փառատոններ (երգ, պար, ազգային երաժշտություն և այլն), մարզական, մշակութային, երիտասարդական միջոցառումներ, ցուցահանդեսներ:
  • \r\n

  • Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու սփյուռքում վերապատրաստման մասնագիտական ծրագրերի իրագործմանը: Այս ծրագրերը իրականացվելու են ՀՀ համապատասխան պետական մարմինների մասնագիտական օժանդակությամբ, տեղի համայնքային կառույցների միջոցով և նրանց հետ ակտիվ համագործակցությամբ:
  • \r\n

\r\n3.1 Շարունակական ծրագրեր սփյուռքահայ երիտասարդների ներգրավմամբ.\r\n\r\nՄեր հիմնական գործընկերը՝ Սփյուռքի երիտասարդությունը\r\n\r\nՀայապահպանությանն ուղղված ծրագրերի զգալի մասը նախատեսվում է իրագործել սփյուռքահայ երիտասարդների պարբերական և ակտիվ ներգրավմամբ: Սփյուռքում ապրող հայ երիտասարդները այս առումով առավել խոցելի են, նրանք ծնվել և մեծացել են օտար միջավայրում, կրել դրա մշակութային ազդեցությունը: Հայ ազգային ինքնության` նրանց գիտակցումն ու ընկալումները ձևավորվել են գերազանցապես ներընտանեկան և ներհամայնքային միջավայրում, իսկ ներկայիս Հայաստանի մասին նրանց պատկերացումները տեղեկատվության աղճատ և միջնորդավորված լինելու պատճառով հատվածական են:\r\n\r\nՄյուս կողմից շատանում է սփյուռքի երիտասարդների թիվը, որոնց մոտ գնալով կարևորվում են ազգային ինքնության խնդիրները և որոնք մեծ ցանկություն ունեն այցելել Հայաստան, ծանոթանալ նրա պատմությանը, մշակույթին, ամրապնդել կապը Հայրենիքի հետ: Անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել սփյուռքի երիտասարդների համար անմիջականորեն իրագործելու այդ ցանկությունը, միևնույն ժամանակ ուղղորդել այդ գործընթացը, անել դա համակարգված, ծրագրային ձևով:\r\n\r\nԾրագրային փաթեթը, մասնավորապես ընդգրկում է`\r\n

    \r\n

  • ա. Ամենամյա երիտասարդական ամառային ճամբարների կազմակերպում, ծանոթացում Հայաստանի և Արցախի հետ:Դրանք լինելու են խիստ հագեցած և ներառելու են ուսումնակրթական, դաստիարակչական, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների ամփոփ և համակցված ամբողջություն, որի վերջնական նպատակն է սփյուռքահայ երիտասարդի մոտ ազգային ինքնության ամրապնդումը, հայ լինելու գիտակցության արժևորումը, նրա միավորումը Հայրենիքի հետ անքաքտելի կապերով: Մեր խնդիրն է ուղղակիորեն ծանոթացնել հայ երիտասարդին իր ազգային մշակույթի, արվեստի հետ, կրթել նրան որպես հայ, ներկայացնել այժմյան Հայաստանն իր նվաճումներով և հիմնախնդիրներով, մասնակից դարձնել երիտասարդներին իրենց Հայրենիքի կառուցմանն ու հզորացմանը:
  • \r\n

  • բ. Համահայկական երիտասարդական կոնֆերանսներ ինչպես սփյուռքյան կազմակերպությունների երիտասարդ առաջնորդների, այպես էլ՝ երիտասարդ գիտնականների հրավիրմամբ հայապահպանությանն առնչվող տարբեր խորագրերով /օր. «Սփյուռքը և նրա հիմնախնդիրները», «Հայկական աշխարհ» – ինչպե՞ս իրագործել» «Հայ ինքնություն» – ինչպիսի՞ն է այն», “Արևելահայերեն և արևմտահայերեն. մեկ ազգ, երկու լեզու – անջրպե՞տ, թե՞ հնարավորություն” և այլն/
  • \r\n

\r\n4. Հայաստանի և Արցախի հզորացման ծրագրեր\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսը առանցքային է համարում հզորացման ծրագրերի իրականացումը Հայաստանում և Արցախում:\r\n\r\nԾրագրային փաթեթը, մասնավորապես ընդգրկում է`\r\n

    \r\n

  • Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից արդեն իրագործվող շարունակական համալիր ծրագրեր: Մասնավորապես`
  • \r\n

\r\n

    \r\n

  1. Միջազգային հայկական տնտեսական համաժողովների կազմակերպում և անցկացում;
  2. \r\n

  3. ՀՀ ստեղծագործական միություններին շարունակական օժանդակություն;
  4. \r\n

  5. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային շարունակական օժանդակություն հիմնադրամի գործունեություն;
  6. \r\n

  7. Բարեգործական, մարդասիրական այլ ծրագրեր և միջոցառումներ:
  8. \r\n

\r\n

    \r\n

  • Ներդրումային ծրագրերի կենտրոնի ստեղծում: Այն իրենից ներկայացնելու է տնտեսական մեծածավալ ներդրումային ծրագրեր մշակող կառույց, որը գործելու է ՀՀ կառավարության հետ համագործակցաբար` հաշվի առնելով տնտեսության մեջ ներդրումների իրագործման առումով գերակա ուղղությունները: Կենտրոնը համագործակցելու է այդ նպատակով գործող խոշոր հիմնադրամների հետ աճուրդի դուրս բերելով իր ծրագրերն ու գաղափարները:
  • \r\n