ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա

Ապագայի նկատմամբ հույսերով ու սպասելիքներով, ակնկալություններով ու հավատով լի հայ երիտասարդությունը մեր ժողովրդի վաղվա օրվա մեծագույն ուժն է: Ավելի քան համոզված եմ, որ մեր երիտասարդությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմում, մասնակցելով համազգային խնդիրների լուծմանը, կարեւոր շատ հարցեր է վճռելու:       Արա Աբրամյան Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Աջակցությունը աշխարհասփյուռ հայերի ջանքերի համախմբմանը համազգային շահերի շուրջը…

ՀՀԿ ԵԿԱ կառուցվածքը

Ասոցիացիայի բարձրագույն ղեկավար մարմինը Համագումարն է, որն իր հերթական նիստերը նախապես համաձայնեցնելով ՀՀԿ ԳԽ բյուրոյի հետ: Համագումարի ժամանակ ընտրվում է Խորհուրդ, որի անդամների թիվը որոշում է համագումարը: Խորհուրդն իր կազմից ընտրում է Ասոցիացիայի նախագահ, փոխնախագահներ եւ քարտուղար: Ասոցիացիայի Խորհուրդը համաժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում մշտապես գործող հիմնական ղեկավար մարմինն է, որն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի…

ՀՀԿ ԵԿԱ խորհրդի կազմը

2013 թվականի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀՀԿ ԵԿԱ 2-րդ հերթական համագումարը, որի ընթացքում ձևավորվեց ՀՀԿ ԵԿԱ խորհրդի նոր կազմը: Իսկ Խորհուրդն իր հերթին ընտրեց ՀՀԿ ԵԿԱ Նախագահին, 2 փոխնախագահներին և քարտուղարին: ՀԿ ԵԿԱ Նախագահ` Մարիամ Մարտիրոսյան Ծնվել է 1985 թվականի Օգոստոսի 22-ին: Ստացել է բարձրագույն կրթություն Երևանի Պետական Համալսարանում: Մասնագիտությամբ Արաբագետ, ինչպես նաև ավարտել է…

Նպատակները եւ խնդիրները

Ասոցիացիայի նպատակներից ու խնդիրներից են` նպաստել ՀՀԿ նպատակների եւ խնդիրների իրականացմանը երիտասարդական կազմակերպությունների ակտիվ մասնակցության ապահովմանը, կապեր հաստատել եւ համագործակցել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, արտերկրի այլ երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային կառույցների հետ` ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի համատեղ քննարկման եւ լուծման նպատակով, օժանդակել մարդու իրավունքների, մասնավորապես, հայ երիտասարդների իրավունքների ու շահերի պաշտպանությանը, զորավիգ լինել ազգային ավանդույթների…

Կանոնակարգը

1. ԸՆԴԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1. Համաշխարհային հայկական կոնգրեսի/ՀՀԿ/ երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (հետագա տեքստում` Ասոցիացիա) ՀՀԿ անդամ երիտասարդական հասարակական կազմակերպություններիՙ շահերի ու նպատակների ընդհանրության եւ կամավորության հիմունքներով կազմավորված միավորում է, որն հանդիսանում է ՀՀԿ կազմակերպական կառուցվածքի գործառնական կառույցներից մեկը եւ իր գործունեությունն իրականացնում է համաձայն Համաշխարհային հայկական կոնգրեսի կանոնադրության եւ սույն կանոնակարգի: 1.2. Ասոցիացիայի անդամները անկախ ու…

Անդամակցող կազմակերպութնները

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիային այսօր պաշտոնապես անդամակցում են Ասոցիացիայի հիմնադիր 12 երիտասարդական հասարակական կազմակերպություններ, միևնույն ժամանակ ՀՀԿ ԵԿԱ-ն համագործակցում և աշխատում է աշխարհի ավելի քան 25 երկրների հայկական և միջազգային կազմակերպությունների, հասարակական, երիտասարդական կառույցների հետ: Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիային անդամակցում են հետևյալ կազմակերպությունները՝ «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ «Հայ երիտասարդություն 21-րդ դար»…

«Շնորհավոր ամանորդ, իմ նոր ընկեր» Համահայկական երիտասարդական ծրագիր

2012 թվականի դեկտեմբերին ՀՀԿ ԵԿԱ –ն կազմակերպեց և իրականացրեց «Շնորհավոր ամանորդ, իմ նոր ընկեր» Համահայկական երիտասարդական ծրագիրը, որի նպատակն էր օգտագործելով Ամանորը շնորհավորելու բարի ավանդույթը, նամակների, այդ թվում նաև Էլեկտրոնային նամակների, բացիկների միջոցով շնորհավորել միմյանց` նոր կապեր հաստատելով Սփյուռքում եւ Հայաստանում, հատկապես Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող հայ երիտասարդների միջեւ: Ծրագրին մասնակցել է ոչ միայն հայազգի,…

Ճանաչենք այն երկրներն, ուր ապրում են հայերը

Ծրագիր Հայաստան – Սփյուռք, Սփյուռք – Սփյուռք կապերն առավել զարգացնելու և ամրապնդելու նպատակով ՀՀԿ ԵԿԱ-ն կազմակերպում և իրականացնում է «Ճանաչենք այն երկրներն, ուր ապրում են հայերը» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում ներկայումս բնակվող և սովորող սփյուռքահայ երիտասարդների անմիաջական մասնակցությամբ ներկայացնել խոշոր հայկական համայնքներ ունեցող երկրների պատմությունը, մշակույթը, հայ համայնքը, նրա տեղն ու դերը տվյալ երկրում:…

Օժանդակություն Հայաստան – Սփյուռք, Սփյուռք – Սփյուռք գործակցության զարգացմանը

ՀՀԿ ԵԿԱ ստեղծման իսկ օրից Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք գործակցության ամրապնդումն ու զարգացումը, որպես համազգային կյանքի կարևորագույն խնդիր, կառույցի գործունեության գլխավոր ուղություններից մեկն է: Սփյուռք – հայրենիք գործակցությունը բազմաշերտ է և բազմաբնույթ և երիտասարդությունը պետք է հանդես գա իր հզոր դերակատարմամբ: Ազգային ինքնության, հայոց լեզվի, մշակույթի և ավանդույթների պահպանողն ու կրողը հայ երիտասարդն է, անկախ նրա քաղաքացիական…

Որպես համազգային շահ և ազգային առաջնահերթություն

Որպես համազգային շահ  և ազգային առաջնահերթություն է  Միջազգային հանրության և Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության Ճանաչմանն ու դատապարտմանը նպաստելը, որն էլ դարձավ ՀՀԿ ԵԿԱ գործունեության կարևոր ուղություններից մեկը: Այս տարիների ընթացքում, մեր իրականացրած ծրագրերում մենք շեշտադրել և շեշտադրում ենք  այն մոտեցումը,  որ Հայոց Ցեղասպանությունը, դա միայն հայերի ցավը չէ: Դա համամարդկային ողբերգություն է, համամարդկային խնդիր: Ոստի…

Հանդիպում Հայոց Ցեղասպանությունը վերապրած 104 տարեկան Արշալույս տատիկին

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ “Հիշողություն ընդդեմ մոռացության” ծրագրի շրջանակներում Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) սույն թվականի մարտի 12-ին կազմակերպեց այցելություն, որի շրջանակներում ՀՀԿ ԵԿԱ անդամ երիտասարդները, “Փոքր Մհեր” ռազմական կրթահամալիրի սաները և “Երիտասարդ երկրապահ” կազմակերպության ներկայացուցիչները հանդիպեցին Հայոց Ցեղասպանությունը վերապրած 104 տարեկան Արշալույս տատիկին: Վերջինս շնորհակալություն հայտնեց երիտասարդներին ուշադրության համար և…

Ավտոարշավի անցկացում

Վերլուծելով աշխարհի տարբեր հայկական համայնքներում իրականացվող միջոցառումները, ՀՀԿ ԵԿԱ-ն որոշեց ի թիվս աշխատանքի այլ ձեւերի եւ մեթոդների ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են հասարակության ուշադրությունն ավելի արդյունավետ բեւեռել Հայոց ցեղասպանության փաստի վրա, օգնել դրա դատապարտմանը հասնելուն, ուրեմն եւ համախմբել հասարակության ուժերը ապագայում մարդկության կյանքում նման հանցագործությունների կանխման համար: Մշակվեց և իրականացվեց  «Հիշողություն ընդդեմ մոռացության» խորագրով…

«Անմեղ նահատակի հիշատակին» շարժում

Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղությամբ տարվող աշխատանքները նոր իմաստ ձեռք բերեցին,երբ 2010 թվականին, ՀՀԿ ԵԿԱ-ն նախաձեռնեց և մինչ օրս էլ իրականացնում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Անմեղ նահատակի հիշատակին» շարժումը, որը ենթադրում է մինչեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը Հայաստանի ողջ տարածքում, երիտասարդության ուժերով տնկել մեկ ու կես միլիոն ծառ, որը կդառնա ցեղասպանության յուրաքանչյուր զոհի բարոյական հոգեհանգստի…

Հայ ժողովրդի բացառիկ գերակայություն ունեցող խնդիրը

Ներկա իրավիճակում ողջ հայ ժողովրդի բացառիկ գերակայություն ունեցող խնդիրը անկախ Հայաստանի եւ հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումն է: Տնտեսապես, սոցիալապես հզոր Հայաստանն է այն վահանը, որ կարող է պաշտպանել համայն հայությանը ոչ միայն դարի, այլեւ հազարամյակի մարտահրավերներից: Այստեղ շատ անելիքներ ունեն ոչ միայն հայաստանաբնակները, այլեւ համայն Սփյուռքը: Վաղուց արդեն ժամանակն է  պատմական հայրենիքի նկատմամբ զգացմունքային…

«21-րդ դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» խորհրդաժողովի Հռչակագիր

Հռչակագիր «21-րդ դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» խորհրդաժողովի Հռչակագիր Երեւան, հուլիսի 9-11, 2007թ. «XXI դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» Համահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողովը, որ տեղի ունեցավ Երեւանում 2007թ. հուլիսի 9-11-ը, արձանագրում է, որ նոր հարյուրամյակը նոր մարտահրավերներ է ներկայացնում համաշխարհային քաղաքակրթությանը: Այսօր յուրաքանչյուր մարդու, ազգի եւ պետության, ինչպես երբեւէ, մտահոգում է այն միտքը, թե ի՞նչպիսին…

«Հայտնի լինելը ապահովություն է, մի տեսակ դիմադրության նվազում». Տիգրան Մանսուրյան

«Եթե առաջ 70-ն ինձ համար մեծ թիվ էր, ապա հիմա, երբ 76 տարեկան եմ, արդեն 80-նն է մեծ թիվ դարձել»,- Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցացիայի «Հանդիպումներ անվանի մարդկանց հետ» խորագրով միջոցառումների շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարեց անվանի հայ կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը: Իր արվեստի երկրպագուների հետ Եղիշե Չարենցի անվան գրականության…

Հանդիպում անվանի հայ դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի հետ

Հանդիպումը անվանի հայ դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի հետ տեղի ունեցավ ՀՀԿ ԵԿԱ մարդաշատ դահլիճում: Հանդիպումը, որը տևեց նախատեսվածից շատ ավելի երկար, արդարացրեց ներկա երիտասարդների սպասելիքները: Վարդան Պետրոսյանը պատմեց ոչ միայն իր անցած ստեղծագործական ուղու մասին, այլև խոսեց հայ ընտանիքի, տղամարդու և կնոջ տեղի, դերի, նշանակության, հայ երիտասարդների և շատ ու շատ այլ հետաքրքիր թեմաների…

Հանդիպում անվանի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեթունցյանի հետ

ՀՀԿ ԵԿԱ գրասենյակը հյուրընկալել էր անվանի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեթունցյանին: Երիտասարդները երկար էին սպասում այս հանդիպմանը: Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում, Պերճ Զեթունցյանը խոսեց արժանապատիվ հայի տեսակի, հայ ժողովրդի պատմության, մշակութային նվաճումների, հայ գրականության ու պոեզիայի մասին: Երիտասարդներն էլ իրենց հերթին հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու անվանի գրողին և…

Հյուրը` Կիմ Բակշին

Նոյեմբերի 14-ին Համաշխարհային հայկական կոնրգրեսի Երիտասարդական միությունը հյուրընկալեց հայտնի գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ Կիմ Բակշիին, որը 1963 թվականից զբաղվում է հայ հնագույն եւ ժամանակակից մշակույթի պատմությամբ եւ ունի Հայաստանին նվիրված բազմաթիվ գրքեր եւ ֆիլմեր: Գրողի խոսքերով` քառասուն տարիների ընթացքում պարբերաբար լինելով Հայաստանում, ամեն անգամ նորովի է բացահայտում հայ ժողովրդին ու նրա մշակութային գանձերը: Նա խոսեց հայի…

Հանդիպում դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանի հետ

ՀՀԿ ԵԿԱ-ում տեղի ունեցավ երիտասարդների երկար սպասված հանդիպումը դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանի հետ: Թոխատյանը պատմեց իր ստեղծագործական ուղու, նկարահանված ֆիլմերի, թատերական ներկայացումների, ձեռքբերումների ու նվաճումների մասին: Խոսեցին նաև հին ու նոր Երևանի, հայ երիտասարդների տեղի, դերի և նշանակության մասին:

 

Կոնգրեսի երիտասարդներն այս անգամ հանդիպեցին Արա Գեւորգյանին

«Ես իմ ողջ գիտակցական կյանքում նվիրված եմ եղել իմ գործին` անշահախնդրորեն աշխատելով: Դուք եւս այդպիսին եք: Ես ողջունում եմ ձեզ», երիտասարդներին դիմելով` սկսեց Արա Գեւորգյանը: Կոմպոզիտորը խոսեց իր վերջին մեծածավալ ծրագրից` «Սիրեցեք զմիմեանս» ձայնասկավառակից, որի գաղափարը մարդկությանը խաղաղ ու ստեղծագործ աշխատանքին կոչելն է: «Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, վանք ու դպրոց կառուցող ժողովուրդ ենք,- երիտասարդներին հիշեցրեց…

ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ. «ԵՐԳԸ ԾՆՎՈՒՄ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԾՆՎԵԼ»

Երիտասարդները հանդիպեցին Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ ՌոբերտԱմիրխանյանը: Ստեղծագործական միության տան դահլիճում հավաքված երիտասարդների հետ հանդիպումը Ամիրխանյանը սկսեց «Գարնան կաթիլներ» պիեսից, որին հաջորդեց «Դինգ-դոնդ» մյուզիքլից մի հատված: Ներկայացնելով կատարած ստեղծագործությունը` Ամիրխանյանը հիշեց մանկության հուշերն ու խաղերը, որոնք երազների աշխարհ են տանում: Ռոբերտ Ամիրխանյանն այնուհետեւ ունկնդիր էր: Իսկ բեմից հնչում էին կատարումներ ՀՀԿ ԵԿԱ ներկայացուցիչների…

Լորիս Ճգնավորյան. Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կառույցը` Հայաստան-Սփյուռք կամուրջ

Մաեստրոյի հետ զրույցն ընթացավ ջերմ եւ շատ հուզիչ մթնոլորտում: Լորիս Ճգնավորյանը պատմեց Հայաստանում ծավալած իր գործունեության, դեպի Գյումրի կատարած ուխտագնացության, Գյումրու մշակութային կենտրոնի կառուցման մասին: Ճգնավորյանը նշեց, թե հայրենիքից հեռու գտնվող հայի համար ինչքան կարեւոր է Հայաստան աշխարհը, եւ կարեւորեց ասոցիացիայի դերը Սփյուռքի եւ Հայաստանի երիտասարդների միջեւ կապեր ստեղծելու, համատեղ աշխատելու ուղղությամբ:

Հանդիպում կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ

ՀՀԿ ԵԿԱ Երիտասարդները հանդիպեցին երիտասարդ երգահան, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ: Նրա հեղինակած երգերը սիրված են երիտասարդների կողմից: Հանդիպման ընթացքում Էդգար Գյանջումյանը ներկայացրեց իր անցած ուղին, ստեղծագործական ձեռքբերումներն ու կիսվեց ապագա անելիքների մասին:

Երկու խոսք…

Այսօր հայոց պետականության ամրապնդման, հայ մշակույթի, գիտության և այլ ոլորտներում զգալի ներդրում ունեցող մարդկանց ճանաչելը, նրանց հետ շփվելու հնարավորություն ունենալն ու նրանց օրինակով առաջնորդվելը շատ կարևոր է երիտասարդ հայի համար: Ահա թե ինչու ՀՀԿ ԵԿԱ գործունեության ընթացիկ, պարբերաբար կազմակերպվող աշխատանքային ուղություններից է նաև «Անվանի մարդկանց հետ հանդիպումների շարք» ծրագիրը, որի նպատակն է կազմակերպել տարբեր ոլորտներ…

Հանդիպում ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի (ԵՔԳԱ) հետ սկսում է դիվանագետների և քաղաքական գործիչների հետ հանդիպումների շարքը: Ծրագրի մեկնարկը տրվեց 2013 թվականին: Ծրագրի շրջանակներում, երիտասարդների հետ առաջինը հանդիպեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ «ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» թեմայի շրջանակներում պրն. Քոչարյանը պատասխանեց երիտասարդների հարցերին, ովքեր, իրենց հերթին,…

Հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ

Հերթական հանդիպումը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ էր: Հետաքրքիր հանդիպման ժամանակ մասնակիցները ոչ միայն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերն ու ստացան սպառիչ պատասխաններ, այլ նաև հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց տեսակետը տարբեր թեմաների վերաբերյալ, հետաքրքիր քննարկումներ ծավալել։ Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ մի շարք կարևոր թեմաների ոչ միայն ներքին քաղաքական կյանքի, այլ…

Հանդիպում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի և Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի (ԵՔԳԱ) անդամների հետ: Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահը երիտասարդների հետ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին, ներկայացրել առավել կարևոր հարցերի նկատմամբ պետական տարբեր մարմինների մոտեցումները, կիսել իր տեսակետները տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի…

Հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ

Այսօր Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի անդամները հանդիպել են ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ։ Հանդիպումն իրականացվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի և ԵՔԳԱ-ի հետ համատեղ իրականացվող ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքի համատեքստում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են վերջին տարիների ընթացքում գրանցված արտագաղթի աճը, դրանց դրդապատճառներն ու ակնկալվող…

Հանդիպում ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր, ՀՀԿ ԵԿԱ խորհրդի հիմնադիր անդամ Էդմոն Մարուքյանի հետ

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի (ԵՔԳԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը: Հերթական հանդիպումը ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր, ՀՀԿ ԵԿԱ խորհրդի հիմնադիր անդամ Էդմոն Մարուքյանի հետ էր: Հանդիպման ժամանակ երիտասարդները հնարավորություն ստացան ոչ միայն հարցեր ուղղել Մարուքյանին և ստանալ պատասխաններ, այլև արտահայտել սեփական…

Հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի հետ

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի (ԵՔԳԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ: Հերթական հանդիպումը ՀՀ ԱԺ…

Հանդիպում ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի (ԵՔԳԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ: Առաջին անգամ երիտասարդ քաղաքական…

Հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի (ԵՔԳԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ: Հերթական հանդիպումը ՀՀ ԱԺ…

Հանդիպում ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի (ԵՔԳԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ: Հերթական հանդիպումը ՀՀԿ-ական պատգամավոր…

Հանդիպում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի և Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի անդամների հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նշենք, որ սրանով մեկնարկել է ԵՔԳԱ-ի հանդիպումների շարքը ԱԺ պատգամավորների հետ, որի շրջանակներում նախատեսվում են կազմակերպել հանդիպումներ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների…

Հանդիպում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի (ԵՔԳԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը:

Հերթական հանդիպումը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ էր:

Հանդիպում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ

Այսօր երիտասարդները հանդիպել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ, որի ընթացքում քննարկվել են ինչպես ներքաղաքական, այնպես էլ պետության վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ մի շարք հարցեր։ Նշենք, որ սույն հանդիպումը կազմակերպվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի (ԵՔԳԱ) հետ համատեղ իրականացվող ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքի…

Հայոց պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրագործումը շատ կարևոր է

Հունիսի 9-ին տեղի ունեցավ ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթի կազմակերպիչների հանդիպումը, որը նախաձեռնել էր «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանը: -Ասոցիացիան իր գործունեության ընթացում կարևորել է Հայոց պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված…

Տարածաշրջանային համագործակցություն և զարգացում

Հունիսի 9-ին տեղի ունեցավ ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթի կազմակերպիչների հանդիպումը, որը նախաձեռնել էր «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանը: -Ասոցիացիան իր գործունեության ընթացում կարևորել է Հայոց պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված…

«Միասին Լավագույնը լինելու արվեստ»

ՊԳԵԴ-YSSF-ում համոզված են, որ երիտասարդների շրջանում առաջնորդական հմտությունների զարգացմանը միտված տարբեր դասընթացներին մասնակցած ունկնդիրները, որպես կանոն, լինում են հիանալի և բարձր կատարողականությամբ աչքի ընկնող ենթականեր, իսկ նրանց առաջնորդական հակումներն ի հայտ են գալիս թիմի կազմում գործելու և թիմային աշխատանքներում ինքնադրսևորման միջոցով: Օրեր առաջ ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյանի և Համաշխարհային Հայկական Կոնգրեսի Երիտասարդական Կազմակերպություն Ասոցիացիայի…

Ես կասեի․ լսի´ր ինքդ քեզ

«Ականջդ բեր ասեմ» ծրագրի հոկտեմբեր ամսվա վերջին հանդիպման հյուրն էր Դավիթ Գևորգյանը, ով Երևանի պետական համալսարանի Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրենն է, ինչպես նաև դասախոս, հոգեթերապևտ և թրեյներ։ Դավիթ Գևորգյանը նախ ծանոթացավ մասնակիցների հետ, ներկայացրեց ինքն իրեն ապա միանգամից անմիջական մթնոլորտում սկսվեց հարց ու պատասխանը։ Նախ մասնակիցների կողմից հնչած առաջին հարցերից մեկն այն էր, թե արդյո՞ք…

Մեկնարկեց ԵԱԴ 5-րդ համաժողովը

Օրերս մեկնարկեց Երիտասարդական ակումբների 5-րդ համաժողովը, որը համախմբել է Հայաստանի մարզերից, Ջավախքից եւ Արցախից ավելի քան 100 կազմակերպություն եւ երիտասարդական ակումբ: Համաժողովին ելույթով հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանը: Վերջինս իր խոսքում կարևորեց ԵԱԴ-ի գործունեությունը՝ կոչ անելով երիտասարդներին առավել ակտիվ լինել, համագործակցել, մշակել և իրականացնել երիտասարդական հետաքրքիր և բովանդակալից ծրագրեր:…

“Առանց փողկապի” առաջին հանդիպումը

Մայիսի 15-ին Լոֆթ ակումբի նախաձեռնությամբ և Համաշխարհային հայկական կոնգրեսի և կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի աջակցությամբ տեղի ունեցավ “Առանց փողկապի” (ոչ ֆորմալ հանդիպում-քննարկումների) առաջին հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում էին Արա Աբրահամյանը, Հրանուշ Հակոբյանը, Արամ Սաթյանն ու Ազատ Եղիազարյանը:Երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել հյուրերի և լսեցին առավել քան անկեղծ պատասխանները:

“Երիտասարդությունը և ջավախահայության հիմնախնդիրները” խորագրով համաժողով

Սույն թվականի մարտի 14-ին, “Էլիտ Պլազա” բիզնես կենտրոնում տեղի ունեցավ “Ջավախքի աջակցություն” Հիմնադրամի կողմից կազմակերպված “Երիտասարդությունը և ջավախահայության հիմնախնդիրները” խորագրով համաժողովը, որին հրավիրված էր նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) ներկայացուցիչները: Համաժողովին մասնակցում էին ԲՈՒՀ-երի ՈՒԽ նախագահներ, ջավախահայ երիտասարդներ, հասարակական-երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀԿ ԵԿԱ նախագահ Մարիամ Մարտիրոսյանը խոսելով Հայաստան-Արցախ-Սփյուռք-Ջավախք փոխգործակցության մասին նշեց,…

Հանդիպում սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների հետ

Օրերս տեղի ունեցավ հանդիպում «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացի մասնակիցների հետ, որի ընթացքում ՀՀԿ ԵԿԱ նախագահ Մարիամ Մարտիրոսյանը  ներկայացրեց Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի կառուցվածքը, գործունեությունն ու իրականացված ծրագրերը Հայաստանում և հատկապես Սփյուռքում: Հանդիպման ընթացքում ՀՀԿ ԵԿԱ փոխնախագահ, ՍՈՒԽ նախագահ Սամվել Մկոյանն էլ մասնակիցներին ներկայացրեց Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը, գործունեությունն ու ապագա…

Այց՝ Պատանի երկրապահ ակումբ

Երիտասարդ Երկրապահ Կամավորական Միության հրավերով Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի անդամ կառույցների երիտասարդները այցելեցին Պատանի երկրապահ ակումբի ամառային ճամբար, ծանոթացան պատանի երկրապահների առօրյային, ռազմական ճամբարի պայմաններին, օրակարգին:

«Ճանաչենք մեր եկեղեցին»

«Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագիր է, որը կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Հասարարական կառույցների հետհարաբերությունների գրասենյակը, Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման գրասենյակի հետ: Նպատակը Հայաստանում երիտասարդական,մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող Հասարակականկազմակերպությունների անդամներին ծանոթացնելն է հայ եկեղեցու պատմական անցյալին և ներկա առաքելությանը: Ապրիլի 3-ին մեկնարկվել էլ ծրագրի երկրոդ փուլը: Մոտ երեք…

ՀՀ Պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) իր գործունեության ընթացում կարևորել է Հայոց Պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղված ծրագրերի մշակումն ու իրագործումը: Ահա թե ինչու, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ՀՀ Պետական խորհրդանշանների ամենամյա տոն սահմանելու  նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց ՀՀԿ ԵԿԱ կողմից: Պետական խորհրդանշանները յուրաքանչյուր երկրի ուրույն դիմագիծն են, որի միջոցով մենք ՝ մեր պետությունն ու…

ՀՀ Պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) իր գործունեության ընթացում կարևորել է Հայոց Պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղված ծրագրերի մշակումն ու իրագործումը: Ահա թե ինչու, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ՀՀ Պետական խորհրդանշանների ամենամյա տոն սահմանելու  նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց ՀՀԿ ԵԿԱ կողմից: Պետական խորհրդանշանները յուրաքանչյուր երկրի ուրույն դիմագիծն են, որի միջոցով մենք ՝ մեր պետությունն ու…

Այց Ուկրաինա

Ուկրաինայի հայերի միության և Ուկրաինայի հայ երիտասարդության միության երկրորդ եռամսյակային համաժող Ուկրաինայի հայերի միության նախագահ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիլեն Շատվորյանի հրավերով, սույն թվականի հունիսի 27-ից 29-ը, Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանը մասնակցեց Ուկրաինայի Խմելնիցկի մարզի Կամենեց-Պադոլսկ քաղաքում անցկացվող Ուկրաինայի հայերի միության և Ուկրաինայի հայ երիտասարդության միության երկրորդ եռամսյակային համաժողովին: Ուկրաինայի հայ…

Աստղաֆիզիկոս, լրագրող, պատմաբան, դիվանագետ…

Աստղաֆիզիկոս, լրագրող, պատմաբան, դիվանագետ… Տարբեր մասնագիտությունների տեր այս երիտասարդներին մեկ լսարանում էր համախմբել սեփական պատմությունն ուսումնասիրելու ցանկությունը: Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի աջակցությամբ  Երիտասարդ պատմագետների ասոցիացիա ՀԿ-ն և Համախմբված երիտասարդություն միջազգային ՀԿ-ն կազմակերպել էին դասընթացների շարք «Պատմության քառուղիներում» խորագրով։ Մեկամսյա դասընթացների շրջանակներում երիտասարդները հնարավորություն ունեցան պատմաբան-փորձագետների մատուցած նյութերի հիման վրա ուսումնասիրել պատմության մութ, ոչ լիարժեք…

Գրիգորյանը ստանձնել է ԼՂՀ Վարչապետի օգնականի պաշտոնը

Հրաշալի առիթ մեկ անգամ ևս հպարտանալու մեր երիտասարդների ձեռքբերումներով: Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի փոխնախագահ, Ասոցիացիայի անդամ «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Վլադիմիր Գրիգորյանը ստանձնել է ԼՂՀ Վարչապետի օգնականի պաշտոնը: Ջերմորեն շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում՝ արգասաբեր աշխատանք, նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ ԼՂՀ-ի բարօրության:

http://gov.nkr.am/hy/staff-structure/other/166/

Մեր մարզիկները հաղթանակած վերադարձան

Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի հիմնադիր անդամ Հայաստանի Ավանդական կարատե-դո  ֆեդերացիան,  Հոկտեմբերի 17-18-ին  Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մասնակցեց Ավանդական Կարատեյի Եվրոպայի 32-րդ առաջնությանը, որտեղ համատեղ նաև անց էր կացվում  Եվրոպայի մանկապատանեկան գավաթի մրցաշարը: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր սև գոտի 5-րդ դան ֆեդերացիայի նախագահ` Սուրեն Մաթևոսյանը (ՀՀԿ ԵԿԱ խորհրդի անդամ), իսկ մանկապատանեկան հավաքականի մարզիչն էր սև…