Իգոր Լևիտին. Արա Աբրահամյանը չի կարող մեկ ազգության պատկանել

«Արա Աբրահամյանն աշխարհի քաղաքացի է,  նա չի կարող որևէ ազգության պատկանել»,-Աբրահամյանի ծննդյան առթիվ ասել է ՌԴ տրանսպորտի նախկին նախարար, գործարար, հասարակական գործիչ Իգոր Լևիտինը։ «Աբրահամյանն այնպիսին է, որ բարեկամություն է հաստատում  բոլոր ազգությունների ներկայացուցիչների հետ: Պատահական չէ, որ նա խաղաղության և բարեկամության հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն է»,-ասել է Լևիտինը, նշելով, որ Աբրահամյանն իր վաղեմի բարեկամն է:…

Արա Աբրահամյանը առաջիկայում հայտարարություն կանի

Ներկայացնում ենք Եվասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի նախաձեռնող և կազմակերպիչ, Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և «Ազգային միասնություն» հայկական շարժման առաջնորդ Արա Աբրահամյանի հոդվածը: Հոկտեմբերի 14-15-ը մեր թիմը կազմակերպեց Եվասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը: Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համաժողովի բոլոր մասնակիցներին և հյուրերին, որոնք սիրով համաձայնեցին…

Երգը բարեկամության կամուրջ է

Հայաստանի հանրակրթական դպրոցներում անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական չորրորդ փառատոնի Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ Սույն կանոնակարգը սահմանում է 2016 թվականին Հայաստանի դպրոցներում անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական չորրորդ  փառատոնի կարգավիճակը, նպատակներն ու  խնդիրները, ընթացակարգը:   Փառատոնի նպատակն է`  Աջակցել ռուսաց լեզվի և ռուսական…

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» շարժման հայտարարությունը Երևանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Երևանում զինված խմբի կողմից կատարված հարձակումը չի կարող խոր մտահոգություն չառաջացնել հասարակության լայն շերտերի մեջ: Մենք ցավով ընդունեցինք ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ողբերգական մահվան լուրը և ցավակցություն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին: Անընդունելի է հայը հայի դեմ երևույթը: Որքան էլ խմբի անդամները համոզված լինեն իրենց գործողությունների ճշմարտացիության մեջ, զենքի ուժով պարտադրանքն ընդունված չէ…

Նպաստել համազգային շահերի շուրջ համայն հայության համախմբմանը` ի շահ 21-րդ դարի մարտահրավերների դիմակայման

Հուլիսի 8-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման ներկայացուցչական հավաքը, որտեղ Արա Աբրահամյանը հանդես եկավ հետևայլ ելույթով՝ Հարգելի՛ հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք Ընթացիկ հարյուրամյակը նոր մարտահրավերներ է ներկայացնում մեր մոլորակի բնակչությանը: Աշխարհում տեղի ունեցող բուռն տեղաշարժերն ու զարգացումներն արդեն շոշափում են նաև Հայաստանի, Արցախի և համայն հայության շահերը: Դրա վառ վկայությունն…

Նամակ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին

Ապրիլի 19-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի ներկայացուցիչները այցելեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ պաշտոնապես հանձնվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, UNESCO-ի Բարի Կամքի դեսպան Արա Աբրահամյանի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների առնչությամբ:





Համաշխարհային հայկական կոնգրեսը բանսարկություններով զբաղված որոշ անձանց հիշեցնում է

Համաշխարհային հայկական կոնգրեսը որոշ անձանց, ովքեր խիստ մտահոգված են Արա Աբրահամյանի գործունեությամբ և բանուգործը թողած, զբաղված են ավելորդ բանսարկություններով, ստիպված է հիշեցնել. ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմը` թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ, հիմնադրել է հումանիտար օգնության հիմնադրամ` Արցախի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով տուժած ընտանիքների համար:…

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մենք, հայ համանքի լիազոր ներկայացուցիչներս անվերապահ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության համար մեր ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի նպատակներն ու արդյունքները, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ` Արցախյան հիմնահարցի արդարացի կարգավորումը մեծագույն ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության և հայության հետագա ճակատագրի վրա: Դրանով է պայմանավորված համայն հայության ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը` միասնական դիրքորոշման ձևավորման, համակարգված քայլերի և գործողությունների իրականացման համար: Մենք պատրաստ…

ՌՀՄ հայտարարությունը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ

Ռուսաստանի հայերի միությունը խիստ մտահոգություն է հայտնում կապված ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների հետ այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին: Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական ուժերը մի շարք ռազմական հանցագործություններ իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ազգաբնակչության և գերիների նկատմամբ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հանդեպ վերջին օրերին ծավալված ռազմական…

Հաղորդագրություն Համաշխարհային հայկական կոնգրեսի

Ի լրումն Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հարցազրույցի, որը վերնագրված է «Ի աջակցություն ԼՂՀ ՊԲ-ի հաշիվ ենք բացում. առաջին ներդրումը՝ 5 միլիոն ռուբլի, փոխանցվել է իմ կողմից» և տեղադրված է armcongress.am կայքում և ֆեյսբուքյան էջում, ստորև ներկայացնում ենք «Յունիստրիմ» բանկում բացված հաշվի համարը: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին իրենց նպաստն…

Արա Աբրահամյանի հայտարարությունը շփման գծի ողջ երկայնքով առկա լարվածության կապակցությամբ

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունը Այսօր մեր ժողովուրդը կանգնած է ևս մեկ փորձության առջև: Ադրբեջանի արկածախնդիր ղեկավարությունը օգտվելով աշխարհաքաղաքական խառնաշփոթ իրավիճակից՝ համոզված լինելով, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կատարելու է հովանավորի իր դերը, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումով բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Խստագույնս դատապարտելով Ադրբեջանի հերթական…

«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով մրցույթ

«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար անցկացվող լավագույն գրական ստեղծագործության 10-րդ միջազգային մրցույթի ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1. Ընդհանուր դրույթներ. 1.1 Ներկա դրույթներն սահմանում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և դպրոցների բարձր դասարանների աշակերտների…

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ, հայտարարում են 2016թ. ստեղծագործական և գիտական աշխատանքների համահայկական հերթական

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ Համաշխարհային հայկական կոնգրեսը /ՀՀԿ/, Ռուսաստանի հայերի միությունը /ՌՀՄ/, ՀՀ Սփյուռքի նախարարության /ՀՀՍՆ/ հետ համատեղ հայտարարում են` «Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» նշանաբանով գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների համահայկական հերթական մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխություն-2016»-ը նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին: Այսօր աշխարհում տեղի ունեցող բուռն տեղաշարժերն ու զարգացումները, դրանցից բխող մարտահրավերները շոշափում են նաև համայն…

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. փետրվարի 9-ին կայացավ «Ազգային միասնություն» շարժման համակարգող խմբի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր Շարժման մարզային գրասենյակների ստեղծման, դրանց գորչծունեությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ այս տարվա հունիսի Երևանում անցկացվելիք Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորումի անցկացման հետ կապված խնդիրներ: Համակարգող խումբը որոշում կայացրեց Շարժման գործունեությունն առավել ընդլայնելու և մարզերի բնակչությանը ավելի նպատակային ու ակտիվ ներգրավելու նպատակով…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը “Ազգային միասնություն” շարժման շրջանակներում մտադիր են հիմնադրել «Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորում» անվանումը կրող միջազգային կազմակերպություն: Ֆորումի հիմնական նպատակն է Հայաստանի երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցությանը նպաստելը: 2016թ. հունիսի 22-25-ը Ֆորումը Երևանում հրավիրելու է Եվրասիական տնտեսական բիզնես-համաժողով: Միջազգային բիզնես-համաժողովի նպատակն է օտարերկրյա ներդրողների համար գրավիչ առաջարկների ներկայացման հարթակի…

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» շարժման մամլո հաղորդագրությունը

Ս. թ. նոյեմբերի 24–ին Երևանում կայացավ «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից։ Շարժման նպատակն է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով համապատասխան գործունեության իրականացումը, Հայաստան–Սփյուռք տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը, Արցախի տնտեսական անվտանգությանը միտված ծրագրերի իրագործումը և տարբեր երկրներում ներկայացված հայ գաղթօջախների միջև հարաբերությունների զարգացումը։ Շարժման…

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

26 սեպտեմբերի, 2015թ. Երևան   Մեծարգո պարոն նախագահ Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ, Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,  հարգելի գործընկերներ   2015թ.-ը հատուկ տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի քաղաքական կյանքում, քանի որ առաջադեմ մարդկության հետ այս տարի մենք հիշատակեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որն որոշակի առաջընթաց էր կատարված հանցագործության միջազգային…

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Խոր ցավով տեղեկացանք ամերիկահայ հայտնի գործարար, մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մահվան մասին: Անգնահատելի է Քըրքորյանի ավանդը մայր Հայրենիքին ցուցաբերած օգնության, պետական և մարդասիրական բազմաթիվ ծրագրերին աջակցության և իրագործման հարցում: Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին բարերարը մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր հսկայական միջոցներ է…

ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրամյանի ելույթը «Ցեղասպանության հետևանքների վերացման և պատասխանատվության խնդիրները» համաժողովին

Հարգարժան տիկին նախարար, Գերաշնորհ հայրեր, Տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ «Համաշխարհային հայկական կոնգրեսի» և «Ռուսաստանի հայերի միության» անունից ողջունելու Համաժողովի մասնակիցներին: Այս օրերին հայությունը իրեն բնորոշ քաղաքակիրթ կեցվածքով հիշում և ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերին, ի լուր աշխարհի հնչեցնում «Այլևս երբեք» կարգախոսը: Ցավոք աշխարհն այդպես էլ դասեր չքաղեց այդ ողբերգությունից, ցեղասպանությունը շարունակում…

ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում կազմակերպում է Կլոր սեղան-քննարկում «Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմնախնդիրները» թեմայով: Կլոր սեղանի նպատակն է քննարկել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության հնարավորությունը և դրան հասնելու գործառնական ուղիները, մասնավորապես, արդի աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում քննարկման դնել միջազգային իրավունքի անվանի մասնագետ պրոֆ.…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ, X դարում հայոց մայրաքաղաք հռչակված Անին՝ թեև ավերված, բայց մինչ օրս էլ զարմացնում ու հիացնում է իր անկրկնելի տեսքով. պարիսպների հզորությամբ ու եկե­ղեցիների առատությամբ, մշակութային բարձրարժեք կոթողներով ու հայ­կա­կա­նու­թյան անհերքելի փաստերով: Սակայն այսօր մեծ վտանգ է սպառնում հայոց հինավուրց մայրաքաղաքի հայ­կա­կա­նու­թյա­նը. Թուրքիայի կառավարությունը մշակութային կոթողների վերականգնման քողի տակ Անիի եկեղեցիների վերանորոգումը վստահել է…

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Խորը ցավով տեղեկացա Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Հույսը, որ նա, արհամարելով ոճրագործությունը, կապրի և կվառի իր ընտանիքի մարած լույսը, ավաղ չարդարացավ:

Ցավակցում եմ հարազատներին, բարեկամներին և ևս մեկ անգամ շեշտում, որ  հանցագործը պետք է խստագույնս պատժվի:

 

Արա Աբրահամյան

Ռուսատանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ ՅՈՒՆԵՍԿՈ-ի  բարի կամքի դեսպան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը “Հայ ասպետ” կրթադաստիարակչական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էին էլէկտրոնային առցանց ստորագրահավաք “Հայոց Անին վտանգված է. Ահազանգ” Խնդրագրի ներքո: 2014թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ Խնդրագրի տակ ստորագրել են ավելի քան 10 հազար մարդ աշխարհի 60 երկրներից: Մենք հայտարարում ենք ստորագրահավաքի ավարտը: Ներկայումս նախապատրաստվում է փաստաթղթային փաթեթ, որը ներառելու…

ԽՆԴՐԱԳԻՐ. ՀԱՅՈՑ ԱՆԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է. ԱՀԱԶԱՆԳ

Համայն աշխարհի հայությանը, բարի կամքի և արդարության կողմնակից բոլոր մարդկանց` միացիր և միացրու X դարում հայոց մայրաքաղաք հռչակված Անին մինչ օրս զարմացնում ու հիացնում է իր թեև վիրավոր, բայց անկրկնելի տեսքով՝ պարիսպների հզորությամբ ու եկեղեցիների առատությամբ, մշակութային բարձրարժեք կոթողներով ու հայկականության անհերքելի փաստերով: Սակայն այսօր մեծ վտանգ է սպառնում հայոց չքնաղ ոստանի հայկականությանը, քանի որ…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 16-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հրավիրած «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» խորագրով Համաժողովը: Համաժողովին մասնակցում էին մտավորականներ, գիտնականներ, ձեռնարկատերեր, հասարակական կազմակերպությունների անդամներ, ուսանողներ, երիտասարդներ, հասարակության ամենատարբեր խավերի և շերտերի ներկայացուցիչներ: Որպես փորձագետներ հրավիրված էին ՀՀ Նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը, հայտնի տնտեսագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ Թաթուլ…

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հրավիրում են Համաժողով «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» խորագրով: Համաժողովին ելույթ կունենա ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրամյանը: Որպես նիստավարներ հրավիրված են հայտնի տնտեսագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ Թաթուլ Մանասերյանը, Վարդան Բոստանջյանը, Արամ Սաֆարյանը: Կծավալվի ակտիվ քննարկում: Հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին…

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սույն թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի օրը Սիրիայի Դեյր էլ Զոր բնակավայրում իրենց «Իսլամական պետություն» հռչակած զինյալների կողմից իրականացվել է բարբարոսության ու վանդալիզմի աննախադեպ ակտ՝ պայթեցվել է հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին: Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը խստորեն դատապարտում են ազգային ողբերգության խորհրդանիշ հանդիսացող հոգևոր այդ կառույցի հանդեպ գործած ոճիրը: Ցասումով ու…

ամաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի ելույթը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հանդիպմանը (27 մայիսի 2014 թ.)

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Պարոն Սերժ Սարգսյան, Վեհափառ Տեր, Գերհաշնորհ հայրեր, Տիկնայք և պարոնայք, Ընդամենը 10 ամիս է մեզ բաժանում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցից: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011թ. ստեղծված  պետական հանձնաժողովը անցած 3 տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել Ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացների ակտիվացման ուղությամբ: Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի…

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արդեն ավելի քան 2.5 տարի է, ինչ միջազգային հանրության աչքի առջև Սիրիայում ընթանում են պատերազմական գործողություններ: Ավերվում են ամբողջական քաղաքներ և գյուղեր: Ազգային և կրոնական հիմքի վրա տեղի է ունենում մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Լրջագույն սպառնալիք է ստեղծվել տեղի քրիստոնյա բնակչության համար, որոնց մեջ զգալի թիվ են կազմում սիրիահայերը: Վերջին աղաղակող պատերազմական հարձակումը տեղի ունեցավ…

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Համաշախարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միջազգային միությունը, որպես սփյուռքյան կազմակերպություն, խստորեն դատապարտում է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշումը, որում մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ անարգանք է հասցվել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերին և նրանց ժառանգներին: Դատարանն իր որոշման մեջ թույլ է տվել ձևակերպումներ («Ցեղասպանությունը իրավական…