\r\n

Բարի գալուստ Համաշխարհային Հայկական Կոնգրեսի Պաշտոնական Կայք

\r\nՍիրելի հայրենակից,\r\nՀարգելի բարեկամ\r\n\r\n​Համաշխարհային հայկական կոնգրեսն առանձնահատուկ կարևորում է ուղիղ կապը Ձեզ հետ: Անկաշկանդ հաղորդակցությունն ավելի դյուրին կդարձնի աշխարհասփյուռ հայության միասնականության ապահովումը:\r\n\r\nԱզգային հիմնահարցերի լուծման անհրաժեշտությունը հրամայական է դարձնում բոլոր հայկական կազմակերպությունների` հավասարը հավասարի հետ սկզբունքով, սերտ համագործակցությունը, բոլորիս ջանքերի մեկտեղումը` հանուն Հայրենիքի խաղաղ ու բնականոն զարգացման, հոգևոր-մշակութային արժեքների զորացման, Սփյուռքի խնդիրների կարգավորման, և հատկապես` հայապահպանության գործում:\r\n\r\nՄենք պատրաստ ենք Սփյուռքի կառույցների հետ մշակել ու իրագործել համատեղ ծրագրեր, որոնք ավելի ներկայանալի կդարձնեն հայի ազգային նկարագիրը քաղաքակիրթ աշխարհում:\r\n\r\nԲարի ճանապարհորդություն մեր ինտերնետային կայքում` համայն հայության վիրտուալ ընտանիքում:

\r\n\r\nԱրա ԱԲՐԱՄՅԱՆ\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսի\r\nև Ռուսաստանի հայերի միության նախագահ,\r\n​ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան